Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԼՀԿ-ն չի ունենա նման իրավունք, սա խտրականություն չէ՞». «Իմ քայլի» պատգամավորը՝ ԲՀԿ-ին

Հունվար 13,2020 15:57

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր պատգամավորները քննարկում են ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հեղինակած՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որն ԱԺ փոխխոսնակներին հնարավորություն է տալիս տվյալ նստաշրջանում մեկ անգամ խորհրդարանական լսումներ հրավիրել: «Գտնում եմ, որ այս գործիքակազմը որքան լայն լինի, այնքան՝ լավ: Տարբեր հնչեղության գործընթացներ են երբեմն տեղի ունենում, մեղադրանք է հնչում, որ բովանդակային քննարկումներ չեն եղել, ուստի բովանդակային առումով այս նախաձեռնությունը կարեւոր եմ համարում»,-նշեց Վահե Էնֆիաջյանը՝ շեշտելով, որ իր առաջարկած գործիքակազմը կարեւոր է նաեւ խորհրդարանական կառավարման ամրապնդման տեսանկյունից:

https://www.facebook.com/aravot.am/videos/2428739447443341/

«Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հետաքրքրվեց. «Մինչ այս պահը որեւէ խոչընդոտ եղե՞լ է ԱԺ-ում՝ կապված որեւէ հարցի քննարկման հետ»: Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «Այո, խնդիր արձանագրվել է, տեսլական էլ կա: Խնդիր առաջացավ, երբ ուզում էինք լսումներ կազմակերպել՝ ամփոփելու մի քանի հիմնական հարցեր՝ քաղաքի իրացման գոտիների առնչությամբ: Խմբակցությունը մի հնարավորություն ուներ, մինչդեռ բոլոր հարցերն էլ կարեւոր էին: ԱԺ նախագահը. լսելով մեր մտքերը, ամփոփեց, եւ մեկ լսում տեղի ունեցավ՝ Հյուսիսային պողոտայի իրացման գոտու հետ կապված, մինչդեռ խնդիր ունեին նաեւ Կոնդի, Սարի թաղի, Պուշկինի, Եկմալյանի եւ այլ բնակիչներ»:

Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նկատեց՝ ԱԺ-ում երկու ընդդիմություն կա, սակայն միայն մեկի՝ ԲՀԿ-ի ներկայացուցիչն է այժմ խորհրդարանի փոխխոսնակի պաշտոններից մեկը զբաղեցնում. «Սա խտրականություն չէ՞: Փաստորեն, ԼՀԿ-ն չի օգտվի այս հնարավորությունից»:

Վահե Էնֆիաջյանը պատասխանեց՝ ինքը ԱԺ փոխնախագահի պաշտոնում ԲՀԿ-ն է ներկայացնում, բայց դա չի նշանակում, որ որեւէ կարեւոր հարցի վերաբերյալ լսումներ հրավիրելու առնչությամբ պատրաստակամ չէ լսել «Լուսավոր Հայաստան»-ի գործընկերներին:

Այս խնդրի վերաբերյալ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը շեշտեց՝ եթե «Լուսավոր Հայաստանն» ունենա լսումներ հրավիրելու լուսավոր գաղափար, ԲՀԿ-ն ինչո՞ւ չպետք է նպաստի դրան. «Հանեք այդ մտավախությունը ձեր մտավախությունների ցանկից»:

Էնֆիաջյանը նաեւ շեշտեց, որ իր օրինագիծը խմբակցություններին հնարավորություն է տալիս լսումներ կազմակերպել նաեւ երկրորդ անգամ. գործող իրավակարգավորմամբ՝ այդ հնարավորությունը մեկն է:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որն օրինագծի հարակից զեկուցողն էր, այնուամենայնիվ, համոզմունք հայտնեց, որ օրինագիծը խմբակցությունների միջեւ հավասարակշռություն խաթարող է. «Եթե երեք փոխնախագահներն անընդհատ որոշեն լսումներ իրականացնել, ԱԺ աշխատանքը կխաթարվի»: Ըստ Վլադիմիր Վարդանյանի՝ ստացվում է, որ մեկ նստաշրջանում ԼՀԿ-ն, ԱԺ նախագահին դիմելու միջոցով լսումներ անցկացնելու միայն մեկ հնարավորություն կունենա, մինչդեռ ԲՀԿ-ն՝ իր խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի միջոցով՝ անհաշվելի հնարավորություններ:

Արդարադատության նախարարության դիրքորոշումն այս օրինագծի վերաբերյալ բացասական էր: Նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը հիշեցրեց, որ գործող իրավակարգավորմամբ՝ լսումներ հրավիրելու հնարավորություն տրված է ԱԺ հանձնաժողովներին, նախագահին եւ խմբակցություններին. «Կառավարությունը գտնում է, որ պետք է ձեռնպահ մնալ այս օրինագիծն ընդունելուց»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031