Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերությունն առաջարկում են ճանապարհորդել «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթով

Հունվար 13,2020 16:09

ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերության հետ համատեղ` ճանապարհորդությունների սիրահարներին, առաջարկում է «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը: Շահավետ եւ շատ հարմար «Ապահով հանգիստ» փաթեթը կպարգևի հաճախորդներին վստահության և ապահովության զգացում` ընտանեկան ճանապարհորդության կամ ընկերական ճամփորդության ողջ ընթացքում:

«Անվտանգ հանգիստ» ապահովագրական փաթեթը ՎՏԲ-Հայաստան Բանկում ձևակերպելիս` հաճախորդներին կտրամադրվի հնարավորություն օգտվել հետևյալ ապահովագրական ծառայություններից.

  • Բժշկական շուրջօրյա խորհրդատվություն, շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն՝
  • ամբուլատոր և ստացիոնար բուժում,
  • դեղորայք,
  • շտապ ատամնաբուժական օգնություն,
  • բժշկական էվակուացիա:
  • ֆինանսական փոխհատուցում՝
  • ուղեբեռի կորստի, վնասման, ուշացման դեպքում,
  • հանգստի ընթացքում հաճախորդի բնակարանին հասցված վնասի դեպքում,
  • ապահովագրված անձի բնակարանից ջրի արտահոսքի հետևանքով հարևաններին հասցված վնասի դեպքում:

«Անվտանգ հանգիստ» ապահովագրական փաթեթը կարելի է ձեռք բերել նաև ընտանիքի անդամների ու հարազատների համար: Ապահովագրական պայմանագիրը կարող է կնքվել մինչև 75 տարեկան անձանց համար՝ աշխարհի ցանկացած ուղղությամբ մեկնելիս:

Պայմանագրի գործողության ժամկետն է՝ 7-ից մինչև 15 օր, ապահովագրական վկայագիրը կարելի է օգտագործել մեկ տարվա ընթացքում:

«Անվտանգ հանգիստ» ապահովագրական պրոդուկտի արժեքի, պայմանների և սակագների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև՝ զանգահարելով Բանկի Տեղեկատվական կենտրոն, 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է Կենտրոնական Բանկի կողմից:

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031