Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տաթեւիկ Ռեւազյան. «Ուշադիր եղեք «լոուքոսթերից» տոմս գնելիս

Հունվար 13,2020 15:51

Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը զգուշացնում է՝ «լոուքոսթ»՝ բյուջետային ավիաընկերությունների ծառայություններից օգտվելուց առաջ ուշադիր եղեք՝ տոմսի գներից մինչեւ նստատեղի ամրագրում: Այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում Ռեւազյանն ասաց՝ «Լոու քոսթ» չի նշանակում ցածր գին, դա նշանակում է, որ ավիաընկերությունը խնայում է իր ծախսերը, եւ սա հնարավորություն է տալիս նվազեցնել ավիատոմսերի գները:

Ռեւազյանը զգուշացնում է՝ 30 եվրոյանոց տոմս գնելիս պետք է հաշվի առնել, որ դա միայն ավիատոմսի գումարն է. օրինակ՝ «Ryanair-ի դեպքում փոքր բեռ կարելի է վերցնել, որը կարող է տեղավորվել օդանավում ձեր նստատեղի տակ. «Այն, ինչ մենք համարում ենք փոքր ճամպրուկ, դրա համար պետք է վճարել։ Եթե ուզում եք 20 կիլոգրամանոց ճամպրուկ տանել, դա ուրիշ գումար է, իսկ եթե ուզում եք օդանավում տեղ ամրագրել, դա էլ լրացուցիչ ծախս է ենթադրում։ Լոուքոսթի մուտքը Եվրոպայում մարդկանց սովորեցրել է, որ կարելի է փոքր ճամպրուկ վերցնել ճամփորդության գնալիս, Հայաստանում դրա համար ժամանակ է անհրաժեշտ»:

Ռեւազյանը նաեւ ասաց՝ ավիատոմսը գնելը բավական չէ. «Եթե ուզում եք հստակ իմանալ, որ ձեր տեղը ամրագրված է օդանավի մեջ, դա էլ է ավել գումար»:

Մանրամասն՝ տեսանյութում

Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը խորհուրդ տվեց՝ մինչ ավիատոմսը գնելը, ավիաընկերության կայքի տեղեկատվությունն ուշադիր կարդալ, «լոուքոսթեր»-ի դեպքում քաղաքացին ինքն է իր տոմսը պատվիրում, եւ եթե որեւէ սխալ անի, ապա պատասխանատվությունն իր վրա է: Պետք է ուշադիր լինել՝ տոմսը գնելուց հետո, արդյոք ընկերությունը ձեր հաշվից համապատասխան գումարը հանել է, քանի որ լինում են դեպքեր, որ առցանց տոմս գնելիս, քաղաքացին կարծում է՝ գնել է այն, բայց երբ հասնում է օդանավակայան, պարզվում է՝ ընդամենը ամրագրել է, չի գնել:

Մանրամասն՝ տեսանյութում

Ռեւազյանի վստահեցմամբ՝ «լոուքոսթեր» ընկերությունները միաժամանակ մի քանի տարբեր ուղղություններ են բացում, եւ «Ryanair»-ը դրա ապացույցն է. «Արդեն որոշել են 6 ուղղություն բացեն եւ դրանով չի ավարտվելու: Մենք այսքանը կարողացել ենք անել լուրջ սահմանափակումներ ունենալու դեպքում: Մենք չունենք պայմանագիր ԵՄ-ի հետ, սա նշանակում է ԵՄ շուկան փակ շուկա է Հայաստանի համար: Մենք պայքարներով ենք գնացել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ռեւազյանն ասաց՝ օդի տուրքը հանելուց հետո 16-17 ուղղություններ կլինեն դեպի Եվրոպա՝ ընդամենը 6-7 ուղղության փոխարեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031