Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աջամյանի սպանության օրվան համընկնող վնասվածքներ են հայտնաբերվել պայմանագրային զինծառայողի դեմքին

Հունվար 13,2020 15:04

Դեկտեմբերի 2-ին զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի սպանության գործով որոշակիություն է երեւում:

Դեպքի օրը, բացի Արթուր Աջամյանից ու հրազենային վիրավորում ստացած Դավիթ Մելիքբեկյանից, մարտական դիրքում եղել են ևս 5 զինծառայող։

Հայարփի Սարգսյան

«Մի շարք դատաբժշկական փորձաքննություններ էին իրականացվել՝ կապված դիրքում գտնվող զինծառայողների վրա առկա վնասվածքների հետ, ստացել ենք եզրակացությունները: Պարզվում է, որ կա 2 զինծառայող, որոնց վրա կան ճանկռվածքներ դեմքի հատվածում, այդ ուղղությամբ այդ անձինք պետք է հարցաքննվեն: Կասկածյալ դեռեւս ներգրավված չկա, բայց կան փաստեր, որոնք արդեն մեզ որոշակիություն բերում են: Դիրքում եղել է զինծառայող, ում վրա, ըստ դատաբժշկի, կա դեպքի օրվան համընկնող վնասվածք՝ արյունազեղում եւ ճանկռվածքներ »,- Aravot.am-ին ասաց Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը:

Մեր զրուցակիցը հստակեցրեց, որ սպանության օրվան համընկնող վնասվածք ունեցող զինծառայողը պայմանագրային զինծառայող է, մյուս վնասվածք ունեցող զինծառայողը՝ ժամկետային: Փաստաբանն ասաց, որ սպասում են այլ փորձաքննությունների եզրակացությունների, որոնց մեջ կլինեն նաեւ Աջամյանին ու Մելիքբեկյանին հրազենային վիրավորում հասցրած փամփուշտի ու հրազենի համապատասխանության վերաբերյալ տեղեկություններ:

Հիշեցնենք, որ զինվորը սպանվել է 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել սպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու կամ ավելի անձանց սպանության փորձ/։ Այսինքն՝ նպատակը եղել է երկու անձի սպանությունը։ Վիրավոր զինվորի կյանքի համար բժիշկները պայքարում են։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարում՝ Աջամյանի ընտանիքի 2019-ի դեկտեմբերին բողոքի ցույց է անում կառավարության շենքի առջեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031