Հանրային կարծիքի հետազոտության «Pew» ամերիկյան կենտրոնը սոցհարցում է իրականացրել` պարզելու, թե մարդիկ 5 միջազգային առաջնորդներից ու՞մ են ամենաշատը վստահում համաշխարհային խնդիրների կարգավորման հարցում։
Սոցհարցման մասնակիցներին տրվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Չինաստանի ղեկավարների անունները:
Թուրքիայում սոցհարցման մասնակիցների 35%-ը վստահություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ 11%-ը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:
Աղբյուրի փոխանցմամբ` Թուրքիայում մարդիկ վստահում են Պուտինին, որովհետև վերջինս ավելի ճիշտ է լուծում համաշխարհային խնդիրները:
Կարդացեք նաև
2020թ. հունվարին կատարված զեկույցում նշվում է, որ 5 առաջնորդներից ոչ մեկը միջազգային միջինացված վարկանիշով չի կարողացել հատել 50%-ի շեմը:
Միջազգային միջինացված ցուցանիշով ամենաշատ վստահության քվե ստացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, իսկ ամենաքիչը` Չինաստանի նախագահ Սի Ծինփինը (28%):