Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատգամավորներ կան, որ ամուսնանան-չամուսնանան, մեկ է՝ նույն խելքին են». Գեւորգ Պետրոսյան

Հունվար 13,2020 13:50

«Չգիտեմ, թե ինչ խնդրի մասին է խոսքը, որն ամուսնանալով կանցնի կամ ոչ… Ամուսնանալով ամեն հարց չի լուծվում: Երբեմն շատերի խնդիրներն առաջանում են հենց ամուսնանալուց»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ հանրային-քաղաքական գործիչների շրջանում այս օրերին քննարկվում է «Իմ քայլի»« պատգամավոր Կարեն Սարուխանյանի՝ նույն խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հասցեին սոցցանցային հարթակում հնչեցրած արտահայտությունը՝ «ամուսնացիր, կանցնի»:

Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ Սոֆիա Հովսեփյանի մասին բարձր կարծիք ունի. «Նա օբյեկտիվ մարդ է, եւ չեմ կարծում, որ նրա քաղաքական հայացքները պայմանավորված կլինեն նրա ընտանեկան կարգավիճակի փոփոխությամբ: Պատգամավորներ կան, որ ամուսնանան-չամուսնանան, մեկ է՝ նույն խելքին են: Կնոջը «ամուսնացիր՝ կանցնի»-ով դիմելը չգիտեմ, թե ինչի հետ է կապված: Իմ խորին համոզմամբ՝ Սոֆիա Հովսեփյանը կայացած անձնավորություն է, եւ ընտանեկան կարգավիճակը չպետք է ազդի նրա կարծիքների եւ քաղաքական հայացքների վրա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031