Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի լավ կլիներ՝ ես էլ օդանավում լինեի, քան կրեի այս ամոթը. իրանցի բարձրաստիճան գեներալ

Հունվար 13,2020 13:13

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին ներողություն է խնդրել ուկրաինական օդանավը խոցելու համար՝ հայտարարելով, որ ավելի լավ կլիներ ինքն էլ խոցված ինքնաթիռի ուղևորների մեջ լիներ և զոհվեր, քան կրեր այդպիսի ճակատագրական սխալի ամոթը:

«Երդվում եմ, ավելի լավ է՝ ես էլ օդանավում լինեի և բոլորի հետ զոհվեի ու այրվեի, բայց չտեսնեի այս ողբերգական միջադեպը,- ասել է գեներալ Հոսեյն Սալամին:- Իմ ամբողջ կյանքում ես երբեք այսքան ամոթ չեմ զգացել: Երբե՛ք»:

Հիշեցնենք, Թեհրանի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել է 176 մարդ: Իրանը հայտարարել է, որ «մարդկային սխալի» հետևանքով ինքն է պատահաբար խոցել մարդատար օդանավը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031