2018 թվականից հետո ընդդիմադիր դաշտը ամայացած էր, հիմա իշխանության համար պայքարում են ոչ միայն խորհրդարանական 2 ուժերը, այլեւ արտախորհրդարանական ուժերը, որոնց շանսերը տարբեր են, կարծում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Օրինակ՝ «Դաշնակցություն» կուսակցության շանսերը ավելի քիչ է, որովհետև ժողովուրդը հիշողություն ունի: Խարիզմատիկ լիդեր ընդդիմադիր դաշտից այս պահին չկա, կարող է հավակնել Արթուր Վանեցյանը, բայց առայժմ քաղաքական հայտարարություն չի եղել, բայց շանսերը մեծ են շատ: Իշխանությունը գնում է նախագահական և կիսանախագահականի, որին ես կողմ եմ, քանի որ Հայաստանը պառլամենտական երկիր չէ»,- ասում է նա:
Քաղտեխնոլոգի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը տնտեսական լիդեր չէ, նա ավելի շատ քաղաքական լիդեր է և «ցանկանում է լինել նախագահի դերում»:
Անդրադառնալով Իրան-ԱՄՆ վերջին զարգացումներին՝ Կարեն Քոչարյանը նշեց.
Կարդացեք նաև
«Իրանի և ԱՄՆ-ի միջև ինչ եղավ, մատների արանքով չի կարելի նայել: Պետք է միշտ պատրաստ լինել և սպասել սրությունների: Արցախի շուրջ զարգացումներից պետք է զգույշ լինել»,- ասաց նա:
Կարեն Քոչարյանը կարծում է, որ քաղաքական շատ խնդիրները այն է, որ նախարարությունները չեն աշխատում հասարակության հետ, ինչը կար նախկինում:
Քաղտեխնոլոգը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մեկուկես տարվա գործունեությանը և նրա հեղինակությանը նշեց․
«Նիկոլ Փաշինյանը մարդ է, մեզ նման մսից և արյունից, կարող է անել նաև սխալներ, ասել՝ ամեն ինչ լավ է, սխալ կլինի կամ ասել՝ ամեն ինչ վատ է, սխալ է: Բայց պետք է նշեմ, որ կադրերի հարցում նա սխալվել է։ Կան նաև լավ կադրեր, ինչպես Սուրեն Պապիկյանը, Տիգրան Ավինյանը»,- ասաց նա:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: