«Հրայր Թովմասյանի կամ որևէ այլ անձի երբևէ կատարած առերևույթ կամ մեղսագրվող իրեն հանցագործությունը օրենքի խախտումը կապ չունի այս պահին կամ երբևէ նախկինում ունեցած պաշտոնի հետ այն առումով, որ որևէ զբաղեցրած պաշտոն չի ենթադրում, որ հիմա մենք որևէ գործողություններ ենք անում, այսինք քաղաքական հետապնդումների մասին խոսք լինել չի կարող», – Ծիծեռնակաբերդում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակի հարգման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նրա պնդմամբ, քրեական գործը պայմանավորված չէ Հրայր Թովմասյանի պաշտոնավարմամբ. «Դա նույնն է, որ ես հիմա որևէ հանցագործություն անեմ, հետո, երբ մեր իշխանությունը փոխվի ժողովրդի որոշմամբ, նոր իշխանությունները, իրավապահ համակարգը սկսի հետազոտել իմ որևէ արած հանցագործություն, և ես ասեմ՝ այ, քանի որ ես զբաղեցրել եմ պաշտոն, ինձ քաղաքական հետապնդման են ենթարկում»:
Մանրամասն՝ տեսանյութում