Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Էներգետիկ գնդիկներ

Հունվար 12,2020 23:30

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնակատարությունների ժամանակ գրեթե բոլորս էլ այնքան քաղցրավենիք ենք կերել, որ ոչ միայն քաշ ենք ավելացրել, այլեւ հագեցել ենք տարբեր տեսակի խմորեղեններից ու կոնֆետներից: Այսօր առաջարկում եմ պատրաստել այս էներգետիկ կոնֆետները, որոնք բավականին սննդարար են, միեւնույն ժամանակ՝ ոչ այնքան վնասակար, որքան թխվածքները: Այս էներգետիկ կոնֆետները կարող են փոխարինել նախաճաշը, ինչպես նաեւ՝ դառնալ աշխատանքային ժամերին արագ ու թեթեւ ընդմիջում անելու լավ տարբերակ:

Անհրաժեշտ մթերքները

Վարսակի փաթիլներ («հերկուլես»)- 0,5 բաժակ (վերցրեք միայն ավանդական փաթիլները, որոնք 15-20 րոպե եփվելու համար են, արագ պատրաստվող վարսակի փաթիլները օգտակար չեն)+ եւս 2 գդալ՝ թաթախելու համար

Ծիրանի եւ սալորի չիր, չամիչ կամ լոռամրգի չիր – 0,5 բաժակ (նախընտրելի է վերցնել բնական չրեր եւ ոչ թե ցուկատներ՝ շաքարած մրգեր)

Ընկույզի տեսականի՝ նուշ, գետնանուշ, կաղին, ընկույզ- 0,5 բաժակ

Կտավատի սերմեր-1 ճաշի գդալ

Գետնանուշի մածուկ- 3 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

Չրերը եւ ընկույզները մանր կտրատեք, խառնեք կտավատի սերմերի եւ վարսակի փաթիլների հետ: Ավելացրեք գետնանուշի մածուկը: Գետնանուշի մածուկ վաճառում են սուպերմարկետներում, սակայն ինքներդ էլ կարող եք պատրաստել: Պատրաստման եղանակը կարող եք գտնել այստեղ:

Լավ խառնեք, գդալով գնդիկներ ձեւավորեք: 1-2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ լցրեք ափսեի մեջ, գնդիկները թաթախեք մեջը: Գնդիկները շարեք յուղաթղթի վրա, դրեք սառնարան առնվազն 1 ժամով:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031