ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 10-րդ հուշամրցաշարի չորրորդ տուրից հետո գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը սպիտակներով առավելության հասավ Վրաստանը ներկայացնող գրոսմայստեր Զուրաբ Ստուրուայի նկատմամբ եւ 3,0 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Միանգամից չորս շախմատիստներ՝ Արթուր Դավթյանը, Պլատոն Գալպերինը (Ուկրաինա), Դավիթ Շահինյանը եւ Զուրաբ Ստուրուան, վաստակել են 2,5-ական միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ