Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կայացավ բարձրագույն խմբի տղամարդկանց 80-րդ առաջնության առաջին տուրը:
Վիճակահանությամբ որոշված զույգերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Արման Միքայելյան-Շանթ Սարգսյան՝ ½, Հայկ Մարտիրոսյան-Հովհաննես Գաբուզյան՝ 1:0, Արման Փաշիկյան-Արամ Հակոբյան՝ 1;0, Սամվել Տեր-Սահակյան-Զավեն Անդրիասյան՝ 1:0, Ռոբերտ Հովհաննիսյան-Մամիկոն Ղարիբյան՝ ½:
Տղամարդկանց առաջնությունում միայն Մամիկոն Ղարիբյանն է, որ ՖԻԴԵ-ի վարպետ է: Մյուսները կրում են գրոսմայստերի բարձրագույն կոչում: Սահմանված են գրոսմայստերի՝ 5 միավոր եւ միջազգային վարպետի՝ 3,5 միավոր նորմեր: Մամիկոնը մեկ անգամ լրացրել է գրոսմայստերի, երկու անգամ՝ միջազգային վարպետի նորմա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ