Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վերնատուն» ակումբն իր գնահատանքը, համերաշխությունը և լիակատար սատարումն է հայտնում հետապնդումների թիրախում հայտնված ՍԴ յուրաքանչյուր դատավորի

Հունվար 12,2020 20:52

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ՀՀ Սահմանադրությամբ պետության գլուխը՝ Արմեն Սարգսյանը, ստորագրելով ՍԴ դատավորներին ստիպողաբար կաշառելու օրենքը, վերջնականապես ապացուցեց, որ չի կատարում մայր օրենքով Հանրապետության նախագահին վերապահված Սահմանադրության պահպանմանը հետևելու իր հիմնական գործառույթը:

Ակնհայտ է, որ այդ օրենքը հակասում է իրավական ու ժողովրդավարական պետության հիմունքներին։ Սա նշանակում է, որ Սահմանադրությունն ու պետականությունը կազմաքանդվում են։

Արմեն Սարգսյանը պատմության առջև է պատասխանատվություն կրում՝ համահեղինակ դառնալով  մեկ մարդու քմահաճույքով տեղի ունեցող գործընթացներին։

Ստեղծված իրավիճակում, երբ փաստացի դադարում են գործել իշխանության ճյուղերի բաժանման ու հավասարակշռման սահմանադրական մեխանիզմները, Սահմանադրության պահպանման բեռն ընկնում է ՀՀ քաղաքացու`յուրաքանչյուրիս վրա։

Այսօր այս առաքելության կիզակետում Սահմանադրական դատարանն է, որը մնացել է վարչապետին ոչ ենթակա պետական ինստիտուտը՝ պաշարված անձնիշխանության հաստատման ցանկությամբ տառապողի կողմից։

Մենք մեր աջակցությունն ենք հայտնում ՍԴ դատավորներին՝ Հրայր Թովմասյանին, Ալվինա Գյուլումյանին, Արևիկ Պետրոսյանին, Հրանտ Նազարյանին, Աշոտ Խաչատրյանին, Արայիկ Թունյանին և Ֆելիքս Թոխյանին, բարձր գնահատում նրանց քաղաքացիական ու արժանապատիվ դիրքորոշումը։ Այդ դիրքորոշումն իրականում պետականամետության և պատասխանատվության գիտակցության նախանձելի օրինակ է յուրաքանչյուրիս համար։

Կառավարության և Ազգային ժողովի կողմից օրենքի տեսքով ներկայացված նսեմացուցիչ առաջարկը մերժելուց հետո ՍԴ դատավորների վրա նենգ հարձակումները ծավալվում են նաև անձնական տիրույթում՝ շանտաժի ու անբարոյական գործիքների տեսքով։ Ակնհայտ է, որ այլևս կիրառվելու են ամենաքստմնելի միջոցները։

Մեր համոզմամբ, Սահմանադրական դատարանի լիազորությունների յուրացումով սահմանադրական արդարադատության վերացումն այն աստիճան է կարևորվում գործադիր իշխանության կողմից, որ չի բացառվում անգամ ՍԴ նախագահին ապօրինաբար ազատությունից զրկելու սցենարը։ Այս ամենի հեղինակները, սակայն, հերթական անգամ սխալվել են, քանզի կյանքը ցույց է տվել, որ Սահմանադրական դատարանի դատավորները մնում են իրենց երդմանն և առաքելությանը հավատարիմ։

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբն իր գնահատանքը, համերաշխությունը և լիակատար սատարումն է հայտնում հետապնդումների թիրախում հայտնված ՍԴ յուրաքանչյուր դատավորին։

Այսօր Հայաստանի պետականության ապագան կախված է նաև ձեզանից։

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի մամլո ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Delea says:

    Միայն պայքարն է տանում դեպի հաղթանակ
    Հարգելի հայրենակիցներ…
    Մեր երկիրը կանգնած է ճակատագրական ընտրության առաջ։ Այս կուրսի փակուղային բնույթն ավելի ակնհայտ է ։ «Իմ Քայլը» թույլ է տալիս մեկ ձախողում մյուսի հետևից։ Նրա գրեթե ամեն քայլը չի լուծվում, այլ սրում է կուտակված խնդիրները։ Նվազեցում կենսամակարդակի, տխրահռչակ օպտիմալացում սոցիալական ոլորտում,կենսաթոշակային բարեփոխումները դարձնել է իրենց ծանր բեռը .
    Հ.Հ.-ը մոտենում է կրիտիկական կետին ։ Սոցիալ-տնտեսական ճգնաժամը հասարակության մեջ աճող լարվածություն է առաջացնում։ Անվերահսկելի իրադարձությունների շղթայական ռեակցիան կարող է սկսվել ցանկացած պահի։ Ստեղծվում է մի իրավիճակ, երբ հնարավոր է ինչպես վճռական, ստեղծագործ բողոք, այնպես էլ Հայաստանի ապակայունացում ՝ ի շահ նրա հակառակորդների ։ Ազդեցիկ արտաքին ուժերը հեռուն գնացող ծրագրեր են մշակում, որպեսզի օգտագործեն ուռած խնդիրների սրությունը մեր երկիրը ներկայացնելու համար ։
    Այն գործիքները, որոնք «Իմ Քայլը» օգտագործում է իր տիրապետությունը պահպանելու համար, անհաջողություններ են տալիս ։ Առկա է կառավարման ճգնաժամ։ «Իմ Քայլը» այլևս չի կարող ժողովրդից գաղտնի պահել իր քաղաքականության մանիպուլյատիվ բնույթը։ Երկար ժամանակ է որ բնակիչների ուշադրությունը սևեռված էր միայն Մարտի 1-ի դեպքերի վրա:Նրանից հնչեցին հայրենասիրական մեծ ու գեղեցիկ կոչեր։ Աշխատավորներից խլվել են վերջին սոցիալական երաշխիքները ։ Երկրի անցումը դեգրադացիայից դեպի զարգացում այդպես էլ տեղի չունեցավ ։ Սոցիալական դեգրադացիան բնորոշ է թմրանյութեր օգտագործող ՀՀ նախագահ Սերժի եվ նրա եղբոր որդու փաստը ։ Բնութագրվում է նրանով, որ անհետանում էին նախկին սոցիալական շփումները, մնում են միայն այդ շփումները երազել:Ավելի ու ավելի շատ մարդիկ են հասկանում թե ինչ տեղի ունեցավ քաղաքական բեմից «Նիկոլի»տված քաղցր խոսքերը։ Վիրտուալ իրականության ներկայացումը ծառայում էր միայն դյուրահավատ հանդիսատեսին հիմարացնելու համար ։ Բավական է հիշել տխրահռչակ «տնտեսակա հեղափոխությունը»: «Իմ Քայլը» փորձում էր կախարդել իր ընտրողներին ։ Որտեղ է աշխատանքի արտադրողականության աճը : Որտեղ է վճռական աշխատավարձի աճը. Որտեղ է ՀՀ քաղաքացինեից թալանած միլիարդավոր դոլլարները, որ «պատեպատ» էր տալիս կամ թե «թաթիկներն էր կտրում» մեր հերոսը:Իսկ հավաքված գումարի 30% երեվի չի հասնում ժողովրդին իսկ մնացածն օգտագործվում է կառավարության աշխատակազմի պարգեվատրման համար:Իսկ այսօր ուսուցիչն աղքտ է, բժիշկն նույնպես իսկ երկրի սահման պահողները դարձել են երկրի որբ երեխաները:Ինչպես նաեվ կենսաթոշակային տարիքը չբարձրացնելու խոստումները: Երկիրը ոչ բարեկեցության աճ, ոչ էլ նոր աշխատատեղ չի ստացել։ Կյանքում որ մենք տեսնում ենք բոլորովին այլ է, նվազում է քաղաքացիների եկամուտները , բայց կոմունալ վճարումների աճը աճոււմ է: Սննդամթերքի եւ դեղորայքի գներն աճում են, աշխատավարձերը ՝ նվազում։ Սոցիալական կարիքների պետական ծախսերը կրճատվում են ։ “Իշխանության կուսակցություն”-ը կրկին ընդունել է նախկինին նման բյուջեն, որը թույլ չի տալիս, որ երկրում պատասխանել ահռելի մարտահրավերները:Անհաժեշտ է կտրուկ տնտեսական հեղափոություն, որի ծրագիրը մշակել է ՀՊԿ-ը:
    Բայց նույնիսկ հիմա, հայտնվելով “սուտի թագավորի” կերպարում, իշխող շրջանակները չեն պատրաստվում ոչ ընդունել, ոչ էլ ուղղել իրենց իսկ սխալները։ Ընդհակառակը, նրանք հարձակվել են նրանց վրա, ովքեր ցույց են տալիս մեկ այլ ՝ արդար եւ ազնիվ, Հայաստանի զարգացման ուղին ՝ ի շահ աշխատանքային ժողովրդի որը կույրորեն հաղթել է հեղափոխությունն որպիսզի ստեղծեր ժողովրդական պետություն:
    ՀՊԿ-ը առաջարկեց ինչպես՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը այնպես էլ դիմեց ՀՀ նախագահ՝ Արմեն Սարգսանին, ՆՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ-ով, որտեղ ՀՀ բոլոր քաղաքացիները կունենան աշխատանք եվ միջին աշխատավարձ կլինի 500 դոլլարին համարժեք դրամ:Իսկ 3 տարվա մեջ այն կհասնի 2000 դոլլար:Տաս տարի հետո ՀՀ բոլոր քաղաքացիները կլինեն միլիոնատերեր:Դա է իրական վերջաբանը այն երկրի որտեղ կգործեն ժողովրդավարական բոլոր գործիքները:Բայց այդ ծրագրին նույնիսկ չլսեցին,համարելով իրենց թիմին պատիվ չի բերում,քանի որ«Տնտեսական հեղափոխութուն»-ը պետք է անի նա, ով կլինի «Իմ Քայլի» անդամ:
    Շարունակելի…

  2. Delea says:

    ՀՊԿ-ը չի պատրաստվում Նոկոլ Փաշինյանի փոխարինել մեկ ուրիշով, նա արդեն պրոֆեսիոնալ է ՀՀ սահմաններից դուրս: Բայց ՀՀ-ում կլինի եվս մեկ ղեկավար որն կզբաղվի միմիայն երկրի զարգացումով, միմիայն ՀՀ սահմաններում:Ասպիսով ՀՀ-ում կլինի վարչապետ ,նախագահ,տնտեսագետ:Բոլոր, ՀՀ քաղքացինները որոնք չեն զբաղվի արտադրությունով (ուսուցիչներ,բժիշկներ,դատավորներ,
    զինվորականներ եվ այլն…) կվարձատրվեն միմիայն ժողովրդի գրպանից:Որի նպատակն է լինելու որ ժողովուրդը կվերահսկի նրանց, արդյունավետ աշխատելու համար:Կենտրոնական բանկը կլինի «ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՆԿ» որտեղ էլ կկենտրոնացվի բոլորի փողերը:
    Կաշառակերությունն կվերանա իսպառ:Այս դեպքում չի լինելու բյուջե այլ լինլու է ուրիշ կառավարման սիստեմ:Կենտրոնական Ընտրությունները լինելու են ըստ ուսման աստիճանի եվ ունեցած գաղափարի հաշվին :
    Կեղծիքն ու անհեթեթությունը «Իմ Քայլը»դարձրել է քարոզիչ-բորզոպիսցիների գլխավոր գործիքը։ Այն, որ խորհրդային ժամանակներում ամեն ինչից բարձր էր գնահատվում, այժմ վերածում են «հակաժողովրդական» ամենաարդյունավետ ղեկավարների դեմ ։ Այժմ պատվաբեր չէ աշխատունակությունը, պարկեշտությունն ու տնտեսական բարձր ցուցանիշները ։ Առաջին պլան է մղվել կառավարությունում և նախագահի աշխատակազմում “անհրաժեշտ” մարդկանց շահերը հարմարվելու, սպասարկելու կարողությունը։
    Միանգամայն ցինիկորեն են գործում դատարաններն ու ուժային կառույցները։Իշխանությունը մինչև հիմա չի դադարեցնում դատապարտել նրանց միայն այն բանի համար, որ նրանք գործնականում մարմնավորում էր քաղաքացիների ՝ իրենց կարծիքը հրապարակավ հայտնելու սահմանադրական իրավունքը ։

    Այսօր հայրենասերների վրա ճնշումները ռուսական քաղաքական իրականություն են ։ Փորձ է արվում վախեցնել սեփական կարծիք ունեցողներին, զրկել նրանց ձայնի իրավունքից ։
    Իշխող ռեժիմն այժմ շարժվում է նույն ճանապարհով ինչպես որ նակին ռեժիմի դեպքեում ։ Նա չի ցանկանում յուրացնել անցյալի դասերը։ Դրա համար մենք ՝ հայրենասերներս, պետք է Հիշեցնենք կառավարությանը, թե ինչի է տանում այդ քաղաքականությունը ։ 2020-ի Մարտի 1-ին տեղի կունենա Համահայկական բողոքի ակցիա ։ Դրա կազմակերպիչները ՝ հայրենակցական ուժերի լայն ճակատը, «Իմ Քայլը»-ից կպահանջեն վարվող քաղաքականության արմատական փոփոխություն։ Մենք վճռական փոփոխությունների հարցը կդնենք ի շահ աշխատավորների, սեփական ժողովրդի դեմ սոցիալական եւ տեղեկատվական տեռորի դադարեցման մասին, Ասենք ՝ ” ոչ։”կամայականություններ Պարույր Հայրիկյանի, Ժիրայր Սեֆիլյանի,Շանթ Հարությունյանի,Գեղամ Գրիգորյանի և
    հայրենիքի այլ արժանի զավակների դեմ ։
    Քանի վստահ է հնչում ‘ մեր ձայնը, քանի ավելի լայն է եւ համախմբված կլինեն մեր շարքերը եվ ավելի արագ կգա փոփոխությունները մեր ժողովրդի կողմից: ՀՊԿ- ն հստակ ծրագիր ունի երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար ։ Մենք գիտենք, թե ինչ պետք է անել, եւ ուր գնալ. Ինչպես ասել է Աղասին հաղթելու համար պետք է սովորել:
    Միայն իրենց ձեռքը վերցնելով ժողովրդավարություն ՝ աշխատավորները կկարողանան փրկել Հայաստանը։ Միայն միասին մենք մեր հայրենիքը կվերադարձնենք արդարության և զարգացման ուղի, ժողովրդական արարման ուղի:Ու ամեն մի ՀԱՅ պարտավոր է մասնակցել այս գաղափարի վերջնական լուծմանը եվ ոչ թե «Իմ Քայլը»-ի նման, եթե «Իմ Քայլը»-ից չէս ուրեմն հակաժողովրդական էս:
    Բոլորս դեպի ժողովրդավարություն եվ հեղափոխության վերջնական հաղթանակ:
    ՀՊԿ: Հայկական Պետությունների կազմակերպության իրավաբան

  3. Delea says:

    ՀՊԿ-ը բարձր է գնահատում «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայրենասեր քայլը եվ իր սատարումն է հայտնում հետապնդումների թիրախում հայտնված ՍԴ յուրաքանչյուր դատավորին։
    ՀՊԿ: Հայկական Պետությունների կազմակերպության իրավաբանական բաժին
    Աղասի

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031