Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր «փիլիսոփայության» արդյունքում երեխաները մնացել են փողոցում. Նաիրա Զոհրաբյան

Հունվար 12,2020 19:26

Այս խնդրին վստահաբար քաղաքապետը ծանոթ է: Թիվ 92 մանկապարտեզը հունվարի 8-ից դռները փակել է ներառական կրթություն ստացող երեխաների առաջ: Որովհետև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դադարեցրել է մանկապարտեզի 23 հատուկ խնամք ապահովող աշխատակիցների ֆինանսավորումը: Նախարարությունից պարզաբանում են, թե փոխել են ֆինանսավորման տրամաբանությունը և այդ խնդիր մասին ամիսներ առաջ տեղեկացրել են քաղաքապետարանին:

Ըստ էության, նախարարությունը այլևս իր անելիքը չի տեսնում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին փողոցում թողնելու խնդրում և հարցը տեղափոխել է քաղաքապետարանի դաշտ: Սա այն դեպքն է, երբ ես էլ քաղաքապետարանի մեղավորությունը չեմ տեսնում, որովհետև հարցը քննարկել եմ ավագանիների հետ և հիմա Երևանի ավագանին պիտի ինչ-որ լուծում գտնի այն դեպքում, երբ քաղաքի այս տարվա բյուջեով նման ծախս պարզապես նախատեսված չի:

Հիմա ես չգիտեմ ով ինչի համար է մեղավոր և ի՞նչ նոր սողոմոնյան փիլիսոփայություն է դրված ֆինանսավորման նոր մոդելում, որ քաղաքապետարանն ու հասարակական որևէ կազմակերպություն չի «ֆայմել» դիմի նախարարությանը, բայց մեկ բան հստակ է` մանկապարտեզ հաճախող հատուկ կարիքներ ունեցող երեխաների հարցը պիտի լուծվի և վերջ:

Պատրաստ եմ հարցը քննարկել նախարարության, քաղաքապետարանի և մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ, ով ևս այս խնդրին տեղյակ է:

Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ
ԱԺ պատգամավոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031