Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է պահպանել Իրանի հետ միջուկային գործարքը. Մերկելն ու Պուտինը հանդիպել են

Հունվար 12,2020 11:10

Անհրաժեշտ է կիրառել «բոլոր դիվանագիտական գործիքները»՝ պահպանելու համար Թեհրանի հետ միջուկային գործարքի «կենսունակությունը»: Այս մասին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Նրա խոսքով՝ Գերմանիան համոզված է, որ «Իրանը չպետք է միջուկային զենք ձեռք բերի»: Մերկելը խոստովանել է, որ Միասնական համապարփակ գործողությունների ծրագրի շրջանակում պայմանավորվածությունները կատարյալ չեն, բայց անհրաժեշտ է դրանք պահպանել:

Անգելա Մերկելը ողջունել է Իրանի որոշումը՝ իր վրա վերցնել Թեհրանում խոցված ուկրաինական օդանավի հետ կապված իրավիճակի պատասխանատվությունը: «Այնուամենայնիվ, դա մնում է դրամատիկ իրադարձություն»,- ընդգծել է նա՝ հիշեցնելով անմեղ զոհերի մասին: Նրա խոսքով՝ Իրանը պետք է անզիջում քննություն անցկացնի և ընդունելի լուծում գտնի այն երկրների համար, որոնց քաղաքացիները զոհվել են:

Իր հերթին Ռուսաստանի նախագահ Պուտինը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները բնորոշել է որպես «փոքր ինտենսիվությամբ» ռազմական գործողություններ: «Հույս ունեմ, որ գործը չի հասնի լայնածավալ ռազմական հակամարտության»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ նման սցենարը կարող է իր հետ բերել «փախստականների նոր հոսք՝ ոչ միայն Եվրոպա, այլև այլ շրջաններ»: Պուտինի խոսքով՝ իր և Մերկելի հանդիպման նպատակն էր, մասնավորապես, «կանխել այդպիսի անբարենպաստ իրադարձությունների զարգացումը»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031