Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ իր երկրի դեսպանը Իրանում կալանվել, ապա ազատ է արձակվել:
Տիգրան ԴԱՎԹՅԱՆ
«Առավոտ». Նշենք, որ Թեհրանում հակակառավարական ցույցեր են ընթանում՝ երկրի ղեկավարների հրաժարականի պահանջով այն բանից հետո, երբ իշխանությունը խոստովանեց, որ իրանցի զինվորականներն են սխալմամբ խոցել ուկրաինական ինքնաթիռը: Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրը մեկ ժամից ավելի ձերբակալված է եղել, քանի որ, ըստ իրեն՝ մեկն է եղել այն անհատներից, որոնք կասկածվել են ծայրահեղական գործողություններ սադրելու, կազմակերպելու եւ ուղղորդելու մեջ: Միացյալ թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դոմինիկ Ռաաբը «միջազգային իրավունքի աղաղակող խախտում» է անվանել իրենց դեսպանին անհիմն ձերբակալելը: