Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդուժի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հայիզադեհը շաբաթ օրն իր հայտարարության մեջ ճանաչել է, որ հենց Իրանի օդուժն է սեփական օդային տարածքում ոչնչացրել 176 մարդ տեղափոխող Ուկրաինայի քաղաքացիական ինքնաթիռը:
Սեփական օդային տարածքում սեփական զինվորների կողմից այլ երկրի քաղաքացիական ինքնաթիռ ոչնչացնելու մեջ իրանացի գեներալը մեղադրել է Միացյալ Նահանգներին.
«Սա այն գինն է, որը վճարում ենք տարածաշրջանում Ամերիկայի կողմից ստեղծված իրարանցման համար: Այդ գիշեր մենք պատրաստ էինք հակամարտության ու թեեւ ես երկրի արեւմտյան մասում էի, ես կարծում էի, որ հակամարտությունն անխուսափելի է»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում