Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Զելենսկին ակնկալում է, որ Իրանը պատասխանատվության կենթարկի մեղավորներին

Հունվար 11,2020 21:26

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելեսնկին հույս է հայտնել, որ Իրանը պատրաստ կլինի պատասխանատվության ենթարկել ուկրաինական օդանավի ավիավթարի մեղավորներին: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

«Մենք Իրանից սպասում ենք հավաստիացումներ, որ պատրաստակամ է լիարժեք և բացահայտ քննության՝ պատասխանատվության ենթարկելու մեղավորներին, վերադարձնելու զոհերի մարմինները, փոխհատուցում վճարելու, պաշտոնապես դիվանագիտական խողովակներով ներողություն խնդրելու»,- ընդգծել է նախագահը:

Զելենսկին հույս է հայտնել, որ քննությունը կընթանա առանց արհեստական ձգձգումների և խոչընդոտների: Նա պնդել է, որ 45 ուկրաինացի մասնագետներ պետք է լիարժեք հասանելիություն ստանան տվյալներին և համագործակցեն՝ արդարության վերականգնման համար:

Հիշեցնենք, այսօր ավելի վաղ Իրանը պաշտոնապես ընդունել էր, որ «մարդկային սխալի» հետևանքով իրենք պատահաբար խոցել էին մարդատար օդանավը, որի հետևանքով զոհվել էր 176 մարդ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

https://www.facebook.com/zelenskiy95/posts/2434192646831097

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031