Հայաստանի շախմատի ակադեմիայում այսօր կայացել է ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 10-րդ միջազգային մրցաշարի երրորդ տուրը:
Հայաստանի ներկայացուցիչներից երեքը՝ գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանն ու Շանթ Սարգսյանը վաստակել են հավասար՝ 2,0-ական, միավոր եւ բաժանում են 3-ից 5-րդ հորիզոնականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ