Shamshyan.com – Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչների խնդրանքով Ձեզ եմ ներկայացնում գյուղի՝ տասնամյակներով չլուծվող խնդիրը: Դեռ խորհրդային տարիներից Երևանի մոտ գտնվող Այգավանը մշտապես ջրի խնդիր է ունեցել: Գյուղի բնակիչները տասնամյակներ շարունակ նախնադարյան ճանապարհներով են ջրի հարցը լուծում:
Մարդիկ կիլոմետրերով ճանապարհ են կտրում՝ այլ վայրերից ջուր ներկրելու համար: Ում տուն էլ մտնես, պարտադիր շարված են ջրի բիդոնները, որոնցով ամեն օր ջուր են կրում: 21-րդ դարում միայն ամենահետամնաց երկրներում կարելի է նման տեսարանների հանդիպել: Մինչդեռ Հայաստանը ջրի խնդիր չունի. ունի իշխանությունների կամքի խնդիր:
Բավական է, որպեսզի Դուք կարգադրեք, և պատկան մարմինները կարող են հաշված շաբաթներում ուրախություն պարգևել գյուղին և նրա տառապող բնակիչներին: Այսօր՝ հունվարի 11-ին, ամբողջ աշխարհում նշում են Շնորհակալության օրը: Դա իր մեջ մեծ խորհուրդ ունի: Օգնեք կարիքի մեջ գտնվողներին և կստանաք «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»:
Կարդացեք նաև
Այգավանցիների հիմնախնդիրը լուծելու դեպքում Շնորհակալության օրը ամեն օր կթակի ձեր դռները»: