Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. Վենետիկի հանձնաժողովը հստակ ընդգծել է` պետք է հետեւի, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելը լինի իրապես կամավոր

Հունվար 11,2020 19:36

Իմ ունեցած տեղեկություններով՝ անցած տարի դեկտեմբերին Վենետիկի հանձնաժողովը հստակ ընդգծել է, որ հանձնաժողովը պետք է հետեւի, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելը լինի իրապես ԿԱՄԱՎՈՐ եւ չօգտագործվի ՀԵՏԻՆ (ԱՅԼ) նպատակներով։ Իսկ նման նպատակների ներքո Հանձնաժողովը ակնհայտորեն նկատի ունի, որ դատավորների վաղ կենսաթոշակի գնալը չպետք է կապված լինի նրանց վարույթում գտնվող գործերի հետ։ Այս մասը առկա է նաեւ իրենց հրապարակված կարծիքում։

Հիմա հարց իրենց որպես ժողովրդավարության բաստիոնի պաշտպաններ ներկայացնող հայաստանյան պաշտոնյաններին.
Դուք, իրապես, կարծո՞ւմ եք՝ կարելի է Վենետիկի հանձնաժողովին համոզել, որ վաղ կենսաթոշակի անցնելը կամավոր է, երբ օրենքի ստորագրման հենց հաջորդ օրերին սահմանադրական դրույթների խախտմամբ մեղադրանք է առաջադրվում ՍԴ նախագահին կամ երբ իրավական ու բարոյական բոլոր նորմերի խախտմամբ երկրի ուժային կառույցների ողջ ներուժը օգտագործվում է ՍԴ դատավորների եւ նրանց ընտանիքի անդամների անձնական կյանք ներխուժելու համար։

Հ.Գ. Իրականում յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար ակնհայտ է, թե որ դատավարության համար է ՍԴ դատավորներից անհապաղ ազատվելու հուսահատ ցայտնոտը։ Եթե այդքան համոզված ենք, որ երկրում քրեական գործերը հարուցվում են պրոֆեսիոնալների, այլ ոչ թե կարուձեւի խմբակի ղեկավարների կողմից, ինչու՞ եք այդքան հուսահատորեն ցանկանում «վաղ կենսաթոշակի» ուղարկել ՍԴ դատավորներին։

Հ.Հ.Գ. Անհամբեր սպասում եմ հերթական «հերքման»-ը, որով իշխանությունները այս անգամ էլ կպնդեն, որ Հանձնաժողովը նմանատիպ դիտարկում չի արել։

Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հկ հիմնադիր

Նախկինում՝ ՀՀ արդարադատության նախարար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031