Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսեց զբոսաշրջիկների հետ տաքսու վարորդների շփվելու կուլտուրայից եւ ասաց, որ օդանավակայանից զբոսաշրջիկներին այլ տարածքներ տեղափոխող տաքսիների քաղաքակրթական բովանդակության մասին պետք է շատ լուրջ մտածել: Նրա խոսքով՝ «Ընդհանրապես, Հայաստանի օդանավակայաններում կարելի է շատ հաճախ հանդիպել այնպիսի տեսարանների, երբ անցագրային եւ մաքսային տարածքից դուրս եկող մարդիկ ենթարկվում են խմբակային հարձակումների տարբեր ծառայություններ առաջարկողների կողմից: Այս խնդիրները պարոն Պապիկյան եւ պարոն Խաչատրյան եւ պարոն Սարգսյան, պետք է շատ լուրջ լուծենք: Այստեղ 1000 դրամ ավել-պակաս տանելու խնդիր չէ: Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար պետք է պատրաստվեն տեղեկատվական թերթիկներ տաքսիների մոտավոր գների մասին, ամեն ինչի մոտավոր գների մասին, ընդհուպ առավել քաղաքակիրթ տաքսի ծառայություններից օգտվելու տարբերակների եւ հնարավորությունների մասին: Սա շատ կարեւոր է: Ըստ էության, ՀՀ ժամանող զբոսաշրջիկների օրակարգը չի փոխվել վերջին 30 տարվա ընթացքում»:
Վարչապետը նաեւ ասաց՝ «Կարծում եմ՝ գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ ՀՀ-ում ամենամեծ խնդիրներից մեկը վերաբերում է զուգարանների խնդրին։ Վերջին մեկ տարվա ընթացքում քննարկել ենք: Սա քաղաքակրթական կարեւորագույն խնդիր է, երբ տեսնում ես, որ որեւէ տեղ բացված է 5 հարկանի ռեստորան, որտեղ աթոռները ոսկեջրած են, բայց երբ զուգարանի դուռը բացում, ներս ես մտնում, քեզ թվում է՝ աղետյալ ինչ-որ մի հատ շրջանում ես գտնվում»։
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները հիշեցրեցին ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, որը սրանից մոտ երեք տարի առաջ՝ 2017-ի հունիսին կառավարության նիստում օդանավակայանի տաքսիստների մասին նմանատիպ հայտարարություն էր արել, որը բուռն քննարկումների տեղիք էր տվել: Տաքսու վարորդները նույնիսկ հայտարարել էին, որ դատի են տալու Կարեն Կարապետյանին: Հիշեցնենք` Կարեն կարապետյանն ասել էր. «Բոլորս էլ գիտենք անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երեւանյան լիճը Սեւանա լճի փոխարեն ցույց տվող վարորդներին: Լիցենզիա տրամադրելու ժամանակ մենք պահանջում ենք, որ վարորդի տեսքը լինի պատշաճ»: Նա դիմել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` խնդրելով կոշտ քայլեր ձեռնարկել լիցենզիա չունեցող տաքսու վարորդների հանդեպ. «Պարո’ն Գասպարյան, ձեզանից ակնկալում ենք շատ կոշտ քայլեր: Քսան, երեսուն հազար դրամով տանում են Մալաթիա- Սեբաստիայով պտտում, բերում են Երեւանյան Լիճ` որպես Սեւանա լիճ ցույց տալիս»:
Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, «Հայկական ժամանակում» մեկնաբանելով Կարեն Կարապետյանի այդ հայտարարությունը, գրել էր, որ Կարեն Կարապետյանն ինքնահաստատվում է Վլադիմիր Գասպարյանի վրա: Այս դեպքում Փաշինյանը ոստիկանապետի պաշտոնակատարի փոխարեն Պապիկյանի, Տիգրան Խաչատրյանի անուններն էր շեշտում:
Կարդացեք նաև
Կարեն Կարապետյանի հանձնարարականից հետո, երբ լրագրողները ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարին հարցրել էին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկել անթրաշ ու չստիկներով տաքսու վարորդների դեմ, պատասխանել էր, որ ոչ թե կառավարությունը, պաշտոնյաները պիտի մի բան անեն, այլ քաղաքացիներն իրենք պետք է վատ տաքսիներ չնստեն, բոյկոտեն ու դրանով հարցը լուծվի:
Հիշեցնենք նաեւ, որ Կարեն Կարապետյանի հայտարարությունը բազմաթիվ զավեշտալի մեկնաբանությունների տեղիք էր տվել սոցցանցերում, իսկ դերասան Մկրտիչ Արզումանյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար էր հրապարակել ու գրել՝ «էսօր առավոտ եմ թրաշվել, չստիկն ու սիգարետն էլ 5 տարի ա՝ թարգել եմ։ Տաքսի պե՞տք էր, տղերք ջան…»:
Կարեն Կարապետյանի հանձնարարականից հետո մամուլում հրապարակումներ եղան, որ օդանավակայանում չստիկով, սիգարետը բերանին տաքսու վարորդների հարցը չի լուծվել, նրանք վերացող տեսակ չեն, իսկ թե ինչ կլինի Փաշինյանի հանձնարարականից հետո, կհանդիպե՞նք ոսկեջրած, քաղաքակիրթ զուգարաններով ռեստորանների կամ ողջամիտ գներով ծառայություն մատուցող տաքսու վարորդների, կերեւա առաջիկայում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ամեն անգամ մեծ հաճույքով է Նիկոլն կրկնում «ես վարչապետ եմ»:Երեվի նա էլ է կասկածում ինձ նման «կարողա մեր ազգը դեռ երազի մեջ է որ «ԹԱՎՇՅԱ» վերափոխումն դեռ չի վերջացել»:Ուշքի արի ազգ իմ եվ ուշադիր լսեք «ես վարչապետ եմ»-ին:ՀՀ-ում ամեն ինչ ընկել է իր տեղը,բոլորն էլ ճոխ-ճոխ նոր տարին դիմավորեցին իսկ հիմա էլ միակ թերությունն այն է, որ հայերը կուլտուրական ազգ չեն նրա համար որ,բթամիտ մի նախարար սիգարետն շպրտում է գետնին, փոխանակ այն կուլ տալու:
Իսկ հիմա չշեղվենք թեմայից:
Մեր ազգի թերություններից մեկն էլ նա է,որ ով ասում է նախկին պրեզիդենտն թալանչի է բոլորն միաբերան գոռում են «ԱՅՈՈՈՈՈ՛» դու էս արժանի վարչապետն մեր ազգի:Բայց տվյալ պահի տակ ոչ մեկն էլ չի մածում..
«Եթե նույնիսկ ժուրնալիստն ճարտար լեզու ունի, դա բավարար չի մի ամբողջ երկիր ղեկավարի»:Ու հիմա էլ ուզում է միանգամից «մատ» անի բոլորին Նիկոլը:Ես համոզվեցի որ նման պատկերացում ունեցող մեր վարչապետն, մեր ազգի մասին պատկերացում չունի ու չէմ ասում էս աստիճանի «անգրագետ» կառավարություն ունենք,որոնք վախից որ ավելորդ բան դուրս չտան միան բուռն ծափահարում են վարչապետին, որպիսի նրանք չզրկվեն կերակրատաշտակից:
Մեր ազգը, նման բարձր աստիճանի կուլտուրան կվերականգնի այն ժամանակ, երբ ամեն մի քաղաքացի կզգա, որ նա իրոք ապրում է մի երկում որտեղ լիարժեք իշխում է ժողովրդավարությունն:Հայ ազգը ունի եվ կուլտորա եվ ուրիշնրին էլ կարող է այն սովորացնելու,
պարոն միաբան եվ ինձ թվում է որ այս պարագայում առանց մտածելու վիրավորեցիք մեզ եվ ամբողջ ՀԱՅ ազգին:
Դուք պարոն վարչապետ եթե ընտրվել էք ժողովրդի կողմից դա Ձեզ չի վերապահում որպիսի վիրավորեք ազգին:Երեվի ներեղութուն խնդրեք ամբողջ հայությունից, վիրավորելու համար, եթե հիշում էք այդ ազգն է Ձեզ ընտրել որպես վարչապետ:
Այլ բարի եղեք ազգին դուրս հանել
1.Տնտեսական ճգնաժամից
2.Ապահովել բոլորին աշխատանքով
3.Վերականգնել ժողովրդավարությունն
4.ԱԱԾ-ն եվ ՆԳ-ը ծառայի ժողովրդին եվ ոչ թե վարչապետին ու իր թիմին
5.Վերացնել իսպառ ԲՅՈՒՋԵՆ որը ժողովրդին թալանելու կուլտուրական միջոց է:Կան ժողովրդավարական այլ միջոցներ որոնց դուք քաջ ծանոթ լինելով,անամոթաբար չէք ներկայացնում ժողովրդին եվ այն ժողովրդին, որը վստահել է Ձեզ::
6.ՀՀ Պետական բանկը պետք է փոխանցվի ժողովրդին որպիսզի ստեղծվի նոր բանկ, որը կլինի ժողովրդի միակ ապահով բանկը 3% տարկան հավելավճարով:Այսինքն 1 միլիոն դրամ վարկի դեպքում քաղաքացին բանկ պետք է վերադարձնի 1 030 000 դրամ այսինքն այսօրվա համարժեք +62 $:
Այս ամենը չունի հայ ազգը որի իբր թե տանում էք ժողովրդավարություն: իսկ դա ունենալու համար, հանձնեք ԼԵՆԻՆԻ ստեղծած պետությունն ժողովրդին որպիսի ՀՀ-ում գործի ժողովրդավարությունն ու նոր այն ժամանակ ազգն կգիտակցի որ ՉԻ կարելի ծխախոտն շպռտել գետին:
Ներկա պահին մենք ապրում էնք նույն «ԼԵՆԻՆԻ»գրած օրենքների եվ «ՍՏԱԼԻՆԻ» ստեղծած ԿԿԲ-ի օրենքների ճնշմն տակ, որտեղ ոստիկանութունն ու ԱԱԾ-ը մտահոգված է պահպանել միմիայն նրան «ես վարչապետ եմ»-ի անձին եվ իր կամանդին:
Ես իմ կյանքն չեմ խնայել իմ ՀԱՅ ազգի փրկության համար եվ պայքարում եմ 1988 թ.-ից :Լինելով Արցախյան պատերազմի հաղթող հրամանատար, 3 հազարից էլ ավելի պայմանագրայիննեի հետ միասին, 1994 թ.ապրելի վեջեին իմ գունդը եվ Մանվելի հինգերրորդ բրիգադը, միասին ազատագրում էնք Մարտակետրտի ԹԱԼԻՇ գյուղը:Ու դրանով ավարտվում է Արցախյան պատերազմը:
Այժմ իմ ազգի հետ միասին պետք է ստեղծենք ժողովրդավարկան երկիր:Ինչպես պատերազմի ժամանակ վստահելով ինձ միասին հաղթեցինք թշնամուն,այնպես էլ հիմա պայքարենք որ միասին ստեղծենք ժողովրդավարական երկիր:
Աղասի