Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործընկերներս Կարեն Սարուխանյանի հետ արդեն խոսել են, պատշաճ ներողությունը նման դեպքերում միակ արժանապատիվ ելքն է». Լենա Նազարյան

Հունվար 11,2020 16:41

Այսօր Aravot.am-ը ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարեն Սարուխանյանի՝ Սոֆիա Հովսեփյանին ուղղված վիրավորանքի հետ կապված հարցրեց՝ դուք գենդերային հավասարության ջատագովներից եք, կանանց դերի բարձրացման դիրքերից եք հանդես գալիս, ինչպե՞ս եք արձագանքում նրան, որ ձեր թիմակիցը հորդորում է կին պատգամավորին՝ «ամուսնացիր՝ կանցնի»: Այլ պարագայում, եթե նման արտահայտություն լիներ ոչ յուրային մեկ այլ տղամարդ պատգամավորի կողմից, անարգանքի սյունին կգամվեր նա, չկա՞ արդյոք խտրական մոտեցում այս առումով:

Լենա Նազարյանը պատասխանեց. «Ընդհակառակը, բոլոր այն դեպքերում, երբ նմանատիպ՝ կանանց անձնական կյանքը, կարգավիճակը թիրախավորող խոսք է հնչում հատկապես իմ թիմակցի կողմից, ես ավելի պարտավորված եմ զգում արձագանքել։ Նմանատիպ խոսքի հանդեպ իմ արձագանքը նախկինում էլի է եղել։ Փաստացի, հատկապես տղամարդկանց լսողությունը բավարար նրբանկատ չէ ուրիշի սխալների վրա սովորելու եւ իրենց խոսքը խմբագրելու համար։ Ցավոք, կանանց հակադարձելու եւ լռեցնելու տարածված միջոցը մնում է նրանց անձնական կյանքը թիրախավորելը։ Այ, այս ոճը հաստատ պետք է անցնի բոլորի մոտ։ Գործընկերներս Կարեն Սարուխանյանի հետ արդեն խոսել են։ Պատշաճ ներողությունը նման դեպքերում միակ արժանապատիվ ելքն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031