Լրահոս
Օրվա լրահոսը

Առևտրի կենտրոնում խուլիգանություն կատարած անձը նաև գողություններ էր արել

Հունվար 11,2020 14:25

Հունվարի 8-ին, ժամը 16.30-ի սահմաններում, փաստաբանական գրասենյակից ոստիկանության Մալաթիայի բաժին գրություն էր ստացվել, որ հունվարի 7-ին, ժամը 20.30-ին անհայտ անձը Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոններից մեկում, ցուցադրաբար շպրտել է խանութի հագուստները, անպատվել աշխատակիցներին, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել ներկաների նկատմամբ` խաթարելով խանութի բնականոն աշխատանքը: Հունվարի 8-ին, քրեական հետախույզները համապատասխան միջոցառումների արդյունքում, պարզել էին, որ նշված արարքը հնարավոր է կատարած լինի Երևանի Ադանայի փողոցի 28-ամյա մի բնակիչ: Նույն օրը, ժամը 19-ի սահմաններում նա հիշյալ առևտրի կենտրոնից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման էր ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին: Հետագա միջոցառումներով, պարզվել է, որ նա 2019 թվականի դեկտեմբերին, տարբեր օրերի, որպես հաճախորդ գտնվելով Ծիծեռնակաբերդի խճուղում գործող առևտրի կենտրոնում, հագուստ է գողացել:

Գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031