Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ. Սկզբունքների մեջ առաջնահերթություններ սահմանելու կամ դրանցից մի քանիսն առավել հիմնարար կամ հիմնական համարելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման

Հունվար 11,2020 13:29

Հունվարի 9-ին, ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստի ընթացքում, ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը՝ ի պատասխան ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռամայի ուղերձի, հանդես եկավ ելույթով: Դեսպան Արմեն Պապիկյանը մասնավորապես արեց հետևյալ շեշտադրումները.

▪️Վերահաստատեց Հելսինկյան Եզրափակիչ ակտի առնչությամբ ՀՀ մշտական դիրքորոշումը ևս մեկ անգամ շեշտելով, որ սկզբունքների մեջ առաջնահերթություններ սահմանելու կամ դրանցից մի քանիսն առավել հիմնարար կամ հիմնական համարելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:

▪️Ողջունեց Ալբանական նախագահության մտադրությունը կենտրոնանալ մեր հանձնառությունների և պարտավորությունների կատարմանն առնչվող հարցերի վրա՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ հանձնառությունների կատարման համար պայմաններ դնելը կամ տարատեսակ պատճառաբանությունների քողի ներքո դրանցից շեղվելն անընդունելի, սակայն, ցավոք սրտի, կազմակերպությունում գոյություն ունեցող երևույթ է:

▪️ԼՂ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին է – նրանց ֆիզիկական գոյատևման, իրենց ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքի և մնացած բոլոր մարդու իրավունքներից օգտվելու մասին է: Հայաստանը քաջալերում է ալբանական նախագահությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ համագործակցաբար, ուղղակի կապ հաստատել ԼՂ ժողովրդի և նրանց կողմից ընտրված ներկայացուցիչների հետ:

▪️Նախագահության ուշադրությունը հրավիրեց 2019թ. դեկտեմբերի 5-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությանը, որով նրանք ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ ԼՂ հակամարտության արդար և հարատև կարգավորումը պետք է հիմնված լինի երեք սկզբունքների վրա, որոնք հավանության են արժանացել ԵԱՀԿ մասնակից պետությունների կողմից։ Ալբանական նախագահության անվերապահ հավատարմությունն այդ սկզբունքներին՝ ներառյալ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները, կարևոր է ԵԱՀԿ հետևողականության և ներգրավման շարունակականության համար:

▪️Վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական ներգրավվածությունը բանակցային գործընթացում՝ հավատարիմ հակամարտության բոլոր կողմերի միջև վստահության միջոցների ձևավորման համեստ, բայց դրական փորձին։

ԱԳՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031