Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. 2005-2009թթ, երբ Սահակաշվիլին ղեկավարում էր Վրաստանը, ՀՀ-ն Վրաստանից առաջ էր

Հունվար 11,2020 13:10

Վրաստանի նախկին նախագահ Մ. Սահակաշվիլին, արձագանքելով Ն. Փաշինյանի 1 շնչին ընկնող ՀՆԱ հայտարարությանը, նշել է. Տիգրան Մեծի ժամանակներից նման բան չէր եղել։

Նախ, ինչպես ավելի վաղ նշել էի, 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն 2019-ին Վրաստանից չի անցել։ Ավելին, 2005-2009թթ, երբ ՄՍ-ն ղեկավարում էր Վրաստանը, ՀՀ-ն Վրաստանից առաջ էր։

Երկրորդ, բարեբախտաբար մեր թիմն ունի ՀՀ 1 շնչին ընկնող ՀՆԱ պատմական գնահատականներ։ Մեր ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ մ.թ. 4-5 դարերում, ՀՀ-ն ներկա գներով 1 շնչի հաշվով ունեցել է 1.0-1.2 հազ դոլար։ Երկիրը կուշտ էր, երանելի։ Վրաստանն այդ ժամանակ ավելի քան 2 անգամ զիջում էր ՀՀ ցուցանիշին և գտնվում էր առևտրական բանուկ ճանապարհներից հեռու։ Մենք աշխարհի 5 լավագույն երկրների ցանկում էինք։ Լավ կյանքը և ՀԱԵ-ու կողմից սահմանած հարկերը, ավաղ, 5-րդ դարի սկզբին պատրանք ստեղծեցին, թե պետություն պետք չէ, ՀԱԵ-ն բավական է։ Արդեն 5-րդ դարում տնտեսական ակտիվությունն անիմաստ դարձավ։

6-րդ դարի սկզբին վրացական եկեղեցին առանձնացավ հայկականից։ Վրաստանը սկսեց տնտեսապես ծաղկել։ Դատապարտված էինք ինքնաոչնչացման, եթե արաբները մեզ չգրավեին։ Նրանց կողմից սահմանած փողային հարկը, հողը վարձակալությամբ մանր տնտեսություններին հանձնելը խրախուսեցին ապրանքա-դրամական հարաբերությունները։

Արդյունքում 9-րդ դարի վերջում հայկական պետականությունը վերականգնվեց։ Դժբախտաբար սա չբերեց երկարատև արդյունքի հողի պետականացման և ապա աստիճանաբար ՀԱԵ-ին հանձնելու պատճառով։

Թուլացած տնտեսությունն էր պատճառը, որ 6 մլն-ոց պետությունը չկարողացավ դիմադրել Տուղրիլի և Ալփարսլանի բանակներին։ Այնուամենայնիվ, Բագրատունյաց Հայաստանը սկզբում 1.5 անգամ Վրաստանից լավ էր ապրում։ Ինչ վերաբերում է Կիլիկիային, որտեղ հողի մասնավոր սեփականություն կար, ապա այնտեղ կյանքը մի քանի անգամ ավելի բարեկեցիկ էր, քան Հայքը կամ Վրաստանը։ Սկսած Թամար թագուհու ժամանակաշրջանից մինչև ԽՍՀՄ 70-ական թվականները Հայաստանը շատ վատ էր Վրաստանից։ Բայց ահա խորհրդային Հայաստանը անցյալ դարի 70-ականների վերջում կրկին անցավ Վրաստանից։

Այնպես որ ՄՍ-ն պարզապես անտեղյակ է։

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀՀ նախկին վարչապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031