Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքական պայքարի այս փուլից Արցախը պետք է դուրս գա ավելի ուժեղացած և ոչ թե պառակտված. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդիպման է հրավիրել թեկնածուներին

Հունվար 11,2020 12:24

Երեկ մարդաշատ էր Արցախի առաջնորդարանը: Ավելի վաղ արած հայտարարությանը հավատարիմ՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը հանդիպման է հրավիրել առաջիկա համապետական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարած քաղաքական ուժերին և նախագահի պաշտոնի հավանական հավակնորդներին:

Արցախի հոգևոր առաջնորդը, նախորդ ամիսների անցուդարձի հաշվարկով և առաջիկա շրջանում դրանց ակտիվ զարգացումները կանխատեսելով, քաղաքական ուժերին ու քաղաքական գործիչներին հրավիրել էր իր հորդորը փոխանցելու համար: Քաղաքական պայքարի այս փուլից Արցախը պետք է դուրս գա ավելի ուժեղացած և ոչ թե պառակտված: Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը քաղաքական ուժերին և գործիչներին կոչ է արել նաև որոշակի պատասխանատվություն ստանձնել՝ դա ապահովելու համար:

Արցախի Հանրային հեռուստաընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031