Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների պալատը փաստաբաններին հորդորել է հաշվարկել և վճարել հարկերը, քանի որ դա փաստաբանի անկախության կարևոր երաշխիքներից մեկն է. «Ժամանակ»

Հունվար 11,2020 11:55

«Փաստաբանական, իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերությունների վերաբերյալ ՊԵԿ-ը մշտապես իրականացրել և իրականացնելու է հսկողական աշխատանքներ»,- փոխանցեցին ՊԵԿ լրատվականից՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հարկային մարմինները ստուգումներ իրականացնո՞ւմ են փաստաբանական գրասենյակներում, թե՞ ոչ, և ի՞նչ նպատակ են հետապնդում այդ ստուգումները։ ՊԵԿ-ից նաև հավելեցին, որ որևէ ուղղորդված վերահսկողության կամ ոլորտի թիրախավորման մասին խոսք լինել չի կարող։ «Ստուգումներն իրականացվում են վերլուծությունների արդյունքում ռիսկեր հայտնաբերված հարկ վճարողների նկատմամբ, և դա համընդհանուր մոտեցում է»,- փոխանցեցին ՊԵԿ լրատվականից։

Նշենք, որ մամուլում հրապարակումներ եղան, որ Պետական եկամուտների կոմիտեն մտնում է փաստաբանների գրասենյակներ, ստուգում է փաստաբանների գործունեությունը՝ փորձելով պարզել, թե վերջիններս ինչ աշխատանքներ են արել, ինչ գործեր են քննել և այդ ծառայությունների դիմաց որքան գումար են ստացել:

«Առաջին լրատվական»-ը փորձեց նաև Փաստաբանների պալատից պարզաբանում ստանալ, թե արդյոք փաստաբանները դժգոհե՞լ են իրականացված ստուգումներից։ Պալատի խոսնակ Հայկ Հակոբյանը ասաց, որ ՀՀ փաստաբանների պալատի և ՊԵԿ-ի միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ ՊԵԿ-ը գրավոր կարգով պետք է իրազեկի Փաստաբանների պալատին, եթե ստուգում է իրականացնում անհատ ձեռնարկատեր փաստաբանի կամ փաստաբանական կազմակերպության մոտ: Փաստաբանների պալատն էլ փաստաբաններին հորդորել է հաշվարկել և վճարել հարկերը, քանի որ դա փաստաբանի անկախության կարևոր երաշխիքներից մեկն է: Դա կարող է առիթ հանդիսանալ, որպեսզի պետական մարմինը փաստաբանի նկատմամբ ճնշում գործադրի:

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031