Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման քրեական գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել. «Ժողովուրդ»

Հունվար 11,2020 11:44

Այս պահին ՀՀ քննչական կոմիտեում քննվում է գործ՝ կապված Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեք տասնյակից ավելի երեխաների որդեգրումների հետ Իտալիայի քաղաքացիների կողմից: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս մասով որեւէ տեղաշարժ առկա չէ, քանի որ չեն կարողանում ապացուցել այն փաստը, որ այդ որդեգրումն ապօրինի է: Բանն այն է, որ ապօրինի որդեգրման պարագայում որոշ բժիշկներ պետք է մեղադրվեն նրանում, որ սխալ ախտորոշում են տվել եւ երեխաներին արհեստականորեն համարել հիվանդ, որպեսզի արտահերթ կարգով կարողանան կազմակերպել որդեգրումն իտալացիների կողմից, հակառակ դեպքում նախապատվությունը կտրվեր հայաստանցի որդեգրողներին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստուգել չկարողանալու պատճառը նաեւ աշխարհում գոյություն ունեցող որդեգրման կարգն է, որը հստակ սահմանում է՝ եթե երեխան որդեգրվում է, ապա մինչեւ վերջինիս 18 տարեկան դառնալը ոչ ոք իրավունք չունի նրան որեւէ ախտորոշման ենթարկել, արյուն վերցնել. դա կարող են անել միայն նրանց՝ չափահաս՝ 18 տարեկան դառնալուց հետո վերջիններիս ցանկությամբ: Եվ հիմա իրավապահ համակարգը կանգնել է բարդ խնդրի առջեւ:

Օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման քրեական գործով «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, հայ երեխաներից մեկին որդեգրել է Համաշխարհային բանկի պաշտոնատար անձանցից մեկը, իսկ թե ով է նա, «Ժողովուրդ» օրաթերթը չի հրապարակում` հաշվի առնելով որդեգրման գործընթացում առկա գաղտնիության հանգամանքները»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031