Գյումրու «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատություն-կրթարանը դադարեցրեց գործունեությունը: Հաստատության տնօրեն Սոնյա Սիմոնյանն այսօր «Թռչունյան տան» Հրանտ Դինքի անվան դպրոցի աշակերտների ծնողներին վերադարձրեց երեխաների անձնական գործերը, որպեսզի նրանք այլ դպրոցներ տեղափոխվեն:
Ծնողները փաթեթները վերցրել, սակայն իրենց անելիքը չէին պատկերացնում: «Գոնե տարին պրծնիր, նոր հանեին երեխեքին, լցնեին փողոց: Էս դպրոցը երեխեքին գրքերը կուտար, տետրեր ու գրիչները կուտար, գրենական ամեն պարագա կուտար, հագուստը, սնունդը կուտար, ապահով կպահեր: Հմի մեկը ես, էնելիքս չիդե, ես չեմ հասկնա, թե ուր տանիմ, ինչ ենեմ տարվա կեսից: Ես էդ ծախսի տակից դուրս չեմ գա: Ըսիգ երեխեքի համար կրկնակի սթրես է»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Օֆելյա Արոսյանը:
Բոլոր ծնողների մտահոգությունը մեկն էր. դպրոցի փակվելը լուրջ հարված է եւ իրենց, եւ երեխաների համար: Այս դպրոցում բացի մանկատանը խնամվող երեխաներից, սովորում էին նաեւ Գյումրու Սեւերսկի թաղամասի եւ թաղամասին մոտ գտնվող գյուղերի, մասնավորապես Առափիի երեխաները:
Արմենուհի ՄԻՆԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում