Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի վրա ազդեցությունը ենթադրվում է. ԱՄՆ նոր պատժամիջոցները կենթադրեն Իրանի հետ տնտեսական հարաբերության նոր սահմանափակումներ. «Ժամանակ»

Հունվար 11,2020 11:05

ԱՄՆ ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին: Այդ մասին ասվում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձում, որ նա արել էր ամերիկյան ռազմակայանների հրթիռակոծումից հետո, գործնականում ազդարարելով երկու երկրների միջև թեժ բախման սպասումների ավարտը: Հայաստանում քննարկման առարկա կարող է դառնալ նոր պատժամիջոցների հնարավոր ազդեցության հարցը: Արդեն իսկ արվում են կանխատեսումներ, որ դրանք Հայաստանի վրա կթողնեն ծանր ազդեցություն: Այդ «ապոկալիպտիկ» կանխատեսումները այժմ կարծես թե սկսելու են հաջորդել ամերիկա-իրանյան բախման առնչությամբ այդօրինակ կանխատեսումներին՝ Հայաստանի վրա ազդեցության առումով: Դրանք չիրականացան, և այժմ փորձ է արվում ապոկալիպսիսի տրամադրություն սնուցել հանրությանը պատժամիջոցների ազդեցության առումով:

Իրականում, սակայն, իրավիճակն այստեղ ոչ միայն ապոկալիպտիկին մոտ չէ, այլ կարող է լինել ավելի հետաքրքիր, քան թվում է առաջին հայացքից: ԱՄՆ նոր պատժամիջոցները, անշուշտ, կենթադրեն Իրանի հետ տնտեսական հարաբերության նոր սահմանափակումներ: Այդ տեսանկյունից, Հայաստանի վրա ազդեցությունը ենթադրվում է:

Սակայն նախ պետք է հասկանալ, թե Հայաստանն ինչպիսի՞ հարաբերություն ունի Իրանի հետ երկկողմ իմաստով:

Այստեղ տնտեսական ծավալը գերազանցապես էներգետիկայում է: Այդ ոլորտում Իրանի հանդեպ պատժամիջոցները, իհարկե, կունենան սահմանափակող իմաստ և նշանակություն, սակայն ոչ թե եղած ծավալները նվազեցնելու, այլ գուցե նոր ծավալների հարցում: Դրան զուգահեռ, սակայն, հարցն այստեղ ունի քաղաքական խորք և շերտեր: Միացյալ Նահանգների հետ աշխատանքի շնորհիվ հնարավոր է, իրատեսական է հասնել այն բանին, որ երկկողմ հարաբերությունը չընկնի պատժամիջոցի ազդեցության տակ:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031