Ուկրաինայի միջազգային ավիաընկերությանը պատկանող Boeing օդանավը, որը մի քանի օր առաջ կործանվել էր Թեհրանի օդանավակայանի մոտ, պատահաբար խոցվել է «մարդկային սխալի» հետևանքով: Այս մասին ասվում է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ:
«Մարդկային սխալի պատճառով և պատահաբար այդ օդանավը խոցվել է»,- ասվում է հայտարարության մեջ:
Գլխավոր շտաբում հայտարարել են, որ օդանավը խոցել են, քանի որ այն թռչում էր կարևոր ռազմական օբյեկտին մոտ հեռավորությամբ: Հայտարարության մեջ նշվում է, որ դա տեղի է ունեցել «բարձր ռազմական պատրաստականության պայմաններում»՝ կապված Իրաքում ԱՄՆ-ի ռազմաբազային հնարավոր պատասխան հարված տալու հետ:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարգադրել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցները խոցված օդանավի համար փոխհատուցում տալու նպատակով: Բացի այդ, նա հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի աղետի քննությունը:
Կարդացեք նաև
«Քննությունը կշարունակվի՝ պարզելու և օրենքով հետապնդելու այդ մեծ ողբերգության և աններելի սխալի պատճառները»,- ասվում է Ռոհանիի հայտարարության մեջ:
Նա նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է վերացնել իրանական ՀՕՊ համակարգի թերությունները:
Իր հերթին Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը Twitter-ում գրել է, որ ավիավթարի պատճառ է դարձել «մարդկային սխալը՝ ԱՄՆ-ի արկածախնդրության հետևանքով առաջացած ճգնաժամի պայմաններում»: Նա նաև ցավակցություն է հայտնել ավիավթարի զոհերի ընտանիքներին և ներողություն խնդրել նրանցից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
A sad day. Preliminary conclusions of internal investigation by Armed Forces:
— Javad Zarif (@JZarif) January 11, 2020
Human error at time of crisis caused by US adventurism led to disaster
Our profound regrets, apologies and condolences to our people, to the families of all victims, and to other affected nations.
💔