Հունվարի 11-ին, ժամը 00:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Lada 112» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարություն Հ.) բախվել է կայանած սանմաքրման աշխատանքներ իրականացնող «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենային՝ վրաերթի ենթարկելով աշխատակից Ասյա Ս.-ին (ծնված 1954 թ.) և մոտ 50 տարեկան կնոջ, ով տեղում մահացել է:
Փրկարարներն Ասյա Ս.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել «Lada 112» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Կարդացեք նաև
Ասյա Ս.-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
ԱԻՆ հաղորդագրություն