Անցավ հետտոնական առաջին աշխատանքային շաբաթը: Հիմնական իրադարձությունները ծավալվում էին միջազգային ասպարեզում, մեր տարածաշրջանում: Թրամփը հրամայեց սպանել իրանցի ազդեցիկ գեներալ Սուլեյմանիին, հրամանը կատարվեց, սպանվեցին նաեւ իրանամետ դիրքորոշում ունեցող մի շարք իրաքցի դաշտային հրամանատարներ: ԱՄՆ նախագահն իր արածից գոհ մնաց: Իրանի իշխանությունը հարվածներ կազմակերպեց Իրաքում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ, հայտարարեց, որ սպանել է 80 զինծառայողի ու նույնպես գոհ մնաց: Լայնամասշտաբ պատերազմ, կարծես թե, չի նախատեսվում, եւ դրանից գոհ են բոլոր նորմալ մարդիկ, այդ թվում, իհարկե, ԱՄՆ-ի եւ Իրանի ժողովուրդները:
Հայաստանի ներքին կյանքում ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունեցել: Նոր աղմկահարույց ձերբակալություններ առայժմ չկան: Հին ձերբակալվածների հետ կապված գործընթացները, հասկանալի պատճառներով, առայժմ ակտիվ չեն: Լրացավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակը՝ Աստված երկար կյանք տա: Ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանը նրան շնորհավորեց եւ ուղերձում ջերմ խոսքեր գրեց, ինչը համապատասպանում է պետական մշակույթի մասին իմ պատկերացումներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան չշնորհավորեց՝ քաղաքական գործիչներն առաջնորդվում են իրենց քաղաքական օրակարգով, որը միշտ չէ, որ մեզ՝ շարքային քաղաքացիներիս, հասկանալի է: Բոլոր դեպքերում չշնորհավորելուց չարժե նեղվել:
Բայց ես ուզում եմ մի քանի բառ ասել ընդհանրապես շնորհավորանքների մասին, տվյալ դեպքում՝ Նոր տարվա եւ Սուրբ Ծննդի: Որքան տեսնում եմ, այդ առիթով սոցցանցերում թեթեւակի վեճեր կան: Մասնավորապես, կան մարդիկ, որոնց այդ շնորհավորանքը հունից հանում է՝ նրանք ջղային գրառումներ են անում, թե «ինձ շամպայնի շշեր եւ Ձմեռ պապիկի նկարներ ու վիդեոներ մի՛ ուղարկեք»: Անձամբ ես դա չեմ անում՝ հասկանալով, որ կան տարբեր համոզմունքների եւ մշակույթի մարդիկ: Որոշ մշակույթներում (նաեւ մեր հեթանոսական ավանդության մեջ) Նոր տարին այլ ամսաթվից է սկսվում, էլ չեմ ասում, որ կան աթեիստներ եւ ագնոստիկներ, որոնք չեն ընդունում Սուրբ Ծննդի խորհուրդը: Ավելին՝ կան կրոնական ուղղություններ, որոնց անդամներն անգամ իրե՛նց ծննդյան օրը չեն նշում:
Բայց մյուս կողմից, եթե մեկն ինձ շնորհավորում է, այսինքն՝ իր բարի, դրական ալիքներն ուղարկում է իմ ուղղությամբ, ես դրանից չեմ նեղվում՝ անկախ նրանից, թե ինչպես եմ գնահատում այդ շնորհավորանքի ձեւն ու բովանդակությունը: Այնպես որ՝ կրկին շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց լավ տրամադրությունը կիսեցին ինձ հետ: Բոլորիս արգասաբեր տարի:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նույնիսկ լավագույն նպատակը իրականություն դարձնելը քիչ է, շատ ավելի ժամանակ ու եռանդ է պետք ծախսել այդ նպատակը իրականության մեջ պահելու համար, հաճախ մարդիկ նպատակը գերխնդիր են դարձնում ու իրենց ողջ եռանդն ու ժամանակը ծախսում են իրենց նպատակին հասնելու համար ու էլ ոչ ժամանակ ոչ էլ եռանդ չի մնում պաշտպանեն ու վայելեն իրենց իրականացրած նպատակը, դրա համար զուգահեռ պետք է ժամանակի ու եռանդի երկու երրորդը ծախսել իրականություն դարձվող նպատակի պաշտպանության ու վայելելու վրա, իսկ մյուս մեկ երրորդը միայն՝ նպատակին հասնելու, այն իրագործելու վրա: Սա էլ դեռ քիչ է, հիշենք այն դժվարությունները, երբ այբուբենն էին սովորում եւ տառերը հատ հատ կարդալով բառ կազմում, այսպես տանջվելով մեկ երկու տարի հետո գալիս է մի հրաշալի պահ, երբ անկախ քեզնից երկրորդ շունչդ է բացվում ու սկսում ես արագ ու թեթեւ կարդալ: Նպատակը պետք է այդ երկրորդ շնչի բացվելը լինի, դա միշտ էլ հրաշք է, դա սովորական հրաշք է, երբ մարդ սեւեռված կամ հետեւողականորեն իր ժամանակն ու եռանդն է ծախսում հստակ նպատակի իրագործման համար, իսկ երբ հետեւողականություն չկա, մարդ տարիներով օտար լեզու է սովորում, բայց երկրորդ շնչին՝ հրաշքին չի հասնում, այդ հրաշքային շունչը՝ դա հենց Արարչի շունչն է: Եկեք համեստ նպատակներ չդնենք մենք մեր առջեւ, մենք շատ ավելիին ենք ընդունակ՝ հետեւողականորեն սովորենք՝ փորձենք, սխալվենք, տանջվենք, կարդանք, ուրախանանք ու իրագործենք, երբ Արարչի շունչը մեր մեջ բացվի եւ դա դարձնենք ազգային կենսակերպ:
Հայերս շատ շուտով անձնականի պէտք չենք վերածել նման աւանդութիւններու հետ կապուած շնորհաւորանքները ։
Կ՛ապրինք քրիստոնեայ աշխարհի մը մէջ ,և նման մաղթանքներ կատարելը պէտք չենք կապել մեր ներքին համոզումներուն հետ.
Անաստուած ենք թէ հաւատացեալ ,համոզուած ենք թէ ոչ-որքան գործեր կը տեսնենք մեր կեանքի ընթացքին առանց համոզումի միայն պատշաճութենէ առաջնորդուած – նոյնն են միլիոնաւոր իսլամներ որ իրարու ՛՛Ռամատան՛՛ կը շնորհաւորեն առանց երբեք մզկիթ յաճախած ըլլալու…
Շատեր կը ճանչնամ որ վանք-եկեղեցի կ՛արհամարհեն առարկելով որ Եկեղեցին կործանեց ՛՛ մեր հեթանոս կրօնքը ՛՛ փոխարինելով զայն Սիրոյ-Եղբայրութեան -Արդարութեան
գաղափարականներով հարուստ կրօնքի մը հետ որուն յարած է մարդկութեան շուրջ երկու միլիառ հատուածը … Տակաւին ինծի մարդ չէ կրցած բացատրել թէ /Հեթանոս Հայաստանը /որուն երկնակամարը օտար աստուածներով լեցուած էր /ինչու՞ ԳԻՐ չէ տուած -ՄՇԱԿՈՅԹ չէ տուած-ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ չէ տուած …և այդ սակաւիկը որ ունինք,պարտական ենք մեր եկեղեցական հեղինակներուն որ փոխանցած են մեզի ։