Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

2018-ի ապրիլին Գլենդելում հանրահավաքների գլխավոր կազմակերպիչներից Էլեն Ասատրյանն առաջադրել է իր թեկնածությունը որպես Լոս Անջելես մարզի Կենտրոնական Կոմիտեի անդամ

Հունվար 10,2020 23:30

Լոս Անջելես— 2019 թվականի դեկտեմբերի 26-ին, հասարակական ակտիվ գործիչ, մարդու և քաղաքացիական իրավունքների պաշտպան Էլեն Ասատրյանը հայտարարել է, որ նա առաջադրում է իր թեկնածությունը առաջիկա մարտի 3-ի ընտրություններին որպես Դեմոկրատական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամ, ներկայացնելով 43-րդ ընտրատարածքը, որը Լոս Անջելեսում Դեմոկրատական կուսակցության պաշտոնական ղեկավար մարմինն է և տեղական ամենամեծ Դեմոկրատական կազմակերպությունը Միացյալ Նահանգներում ՝ ներկայացնելով մոտ 2,7 միլիոն գրանցված դեմոկրատներ:

Հայտարարության մեջ նա նշել է «Իմ նպատակը միշտ պարզ է եղել` դրական հետք թողել ապագա սերունդների համար, պայքարել սոցիալական արդարության, մարդու իրավունքների եւ արդարադատության համար, հզորացնել եւ պաշտպանել կանանց, փոքրամասնությունների, աշխատանքային դասի եւ փոքր բիզնեսի իրավունքները:»

«Այս տագնապալի ժամանակներում, երբ կնոջ ընտրության իրավունքը վտանգված է, փախստական և ներգաղթող ընտանիքներին սահմաններում բաժանում են միմյանցից, մեր երեխաները դպրոցում այլեւս ապահով չեն զգում զենքի բռնության պատճառով, անօթեւանների խնդիրն ամենամտահոգիչ բարձր մակարդակի վրա է, եւ ամբողջ դրույքով աշխատող մարդիկ չեն կարող իրենց թույլ տալ հիվանդանալ, մեզ անհրաժեշտ են առաջնորդներ, ովքեր ողջ եռանդով կպայքարեն՝ պաշտպանելու մեր ժողովրդավարական արժեքները: Ես ցանկանում եմ լինել այդ պայքարն առաջնորդողն ու ձեր շահերը ներկայացնողը:»

Երկու տասնամյակ շարունակվող Ասատրյանի հասարակական ակտիվ գործունեությունը սկսվել է միջնակարգ դպրոցում սովորելու օրերից, երբ նա միացյալ կրթաշրջանի խորհրդի եւ քաղաքային խորհրդի ուշադրությանը ներկայացրեց իր դպրոցում եւ քաղաքում Հայ համայնքի դեմ խտրականության հետ կապված հարցերը: 15 տարեկանում, առաջին անգամ, որպես կամավոր ներգրավվել է քաղաքական ընտրարարշավում, եւ 19 տարեկանում, Գլենդելի տեղական ընտրություններում դարձել է արշավի ղեկավար: Սա ճանապարհ է հարթել քաղաքական բազմաթիվ հաջողված այլ արշավների եւ հասարակական շարժումների, որոնք Ասատրյանը ղեկավարել է՝ 1999 թվականից ի վեր:

Հասարակական կազմակերպությունների ուժին ու հնարավորությանը հավատացող Ասատրյանը մասնագիտական պաշտոնների մեծ մասը, մինչ սեփական գործ նախաձեռնելը, ներառել է՝ Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի գրասենյակի գործադիր տնօրենի, և Հայ Դատի հանձնախմբի Արեւմտյան շրջանի (ANCA-WR) գործադիր տնօրենի պաշտոնները 11 տարի շարունակ: Նրա նվաճումների շարքում են՝ կառավարման մարմիններում հավասար ներկայացուցչություն ձեռք բերելու համար պայքարը, տարածաշրջանի յուրաքանչյուր նահանգում Հայոց ցեղասպանության ճանաչումը, ցեղասպանության մասին ուսուցումը Կալիֆոռնիայի պետական ավագ դպրոցների ուսումնական ծրագրում ընդգրկելը, Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցին նվիրված, պատմական՝ Արդարության քայլարշավին 166,000 մասնակիցների մոբիլիզացումը, եւ Արցախի ինքնորոշման իրավունքի ձեռքբերման համար աշխատանքները, ինչի համար Արցախի Հանրապետության Նախագահի կողմից պարգեւատրվել է Արցախի «Երախտագիտություն » մեդալով:

Ասատրյանը մշակել եւ իրականացրել է ընտրողների արձանագրման եւ «Հայ Քվե» նախաձեռնությունները, ինչի արդյունքում, միայն Լոս Անջելեսի շրջանում, ավելի քան 50,000 նոր Ամերիկահայ ընտրող է արձանագրվել՝ հանգեցնելով ռեկորդային թվով մասնակցություն ընտրություններում Հայ համայնքի կողմից։

2018-ի ապրիլին Ասատրյանը Գլենդել քաղաքում տեղի ունեցող հանրահավաքների գլխավոր կազմակերպիչներից մեկն էր ՝ ի նպաստ Հայաստանում տեղի ունեցող թավշյա հեղափոխությանը: Լոս Անջելեսի սփյուռքահայերին մոբիլիզացնելուց հետո, նա մեկնեց Հայրենիք` տեղում օգնություն առաջարկելու համար: Վերջինս նա Միացյալ Նահանգներում աշխատանքային այցեր է կազմակերպել Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի և Սփյուռքի հարցերով զբաղվող գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի համար:

Ասատրյանը ծառայել է տեղական եւ տարածաշրջանային տարբեր կազմակերպությունների հանձնաժողովներում եւ խորհուրդներում, այդ թվում ՝ Գլենդելի քաղաքապետարանի Այգիների, հանգստի եւ համայնքային ծառայությունների հանձնաժողովում որպես նախագահ, Գլենդելի երիտասարդական դաշինքում, Գլենդելի համայնքի ոստիկանության համագործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեում, այժմ նա Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցության պատվիրակ է, որտեղ ներգրավված է կուսակցության հարթակի ձևավորման գործում, եւ պաշտպանում է իրեն հոգեհարազատ հարցերը:

Որպես կանանց իրավունքների եւ սոցիալական արդարության ջատագով, 2010թ.-ին Ասատրյանը հիմնել է Գլենդելի Ընտանեկան Բռնության Հարցերով աշխատանքային Խումբը։

Ասատրյանը հիմնել եւ ղեկավարել է վարժանքի եւ վարպետության ծրագրեր ավագ դպրոցի եւ քոլեջի ուսանողների համար, որոնց թվում է հայ-ամերիկյան առաջին՝ Սակրամենտոյում հիմնված Վալտեր եւ Լորել Քարաբյան հանրային քաղաքականության կրթաթոշակային ծրագիրը: Նա նաեւ ղեկավարել է Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի գրասենյակի «Ճանապարհ դեպի քոլեջ» ծրագիրը՝ օգնելով անգլերեն չխոսող ուսանողներին հաջողությամբ ավարտել ավագ դպրոցն ու դյուրությամբ ներգրավվել քոլեջի ընդունելության գործընթացում:

1992 թ-ին Ասատրյանը, ընտանիքի հետ Հայաստանից տեղափոխվել է Գլենդել տասը տարեկանում, եւ հաճախել է Կոլումբուսի անվան տարրական դպրոց, Թոլլ միջնակարգ դպրոց եւ Հուվեր ավագ դպրոց: Նա Կալիֆոռնիայի Պետական Լոս Անջելես համալսարանի (UCLA) շրջանավարտ է, որտեղ ուսանել է Քաղաքագիտություն՝ Ամերիկյան Քաղաքականություն եւ Միջազգային Հարաբերություններ առարկաները:

43-րդ ընտրատարածքը ընդգրկում է Բըրբանք, Գլենդել, Լա Քնիադա Ֆլինթրիջի, Լա Կրեսենտա-Մոնտրոզ քաղաքները ինչպես նաև Հոլիվուդ Հիլզը, Ուեստ Հոլիվուդ, Լիթլ Արմենիա, Ֆրանկլին Հիլզ, Լոս Ֆելիզ, Սիլվեր Լեյք և Ալթվաթեր Վիլիջ թաղամասները – Փոստային կոդերում 90027, 90029, 90039 (մեծ մասը) 90068։

Ընտրությունները տեղի կունենան 2020 թ-ի Մարտի 3-ին:

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031