Մենք շարունակում ենք հետևել ԱԻՆ-ի մեր գործընկերների աշխատանքներին:
Ելնելով մեր հաճախորդների և գործընկերների շահերից՝ Դալմա Գարդեն մոլի ղեկավարությունը միևնույն ժամանակ մասնագիտական խումբ է հրավիրել Մոսկվա քաղաքից օդափոխության համակարգի տեխզննման աշխատանքների իրականացման համար:
Աշխատանքները իրականացվելու են մոտ օրերին, և Դալմա Գարդեն մոլը շարունակելու է չգործել մինչև հունվարի 14-ը՝ ելնելով տեխնիկական աշխատանքներ կատարելու և մոլի բնականոն աշխատանքները վերսկսելու անհամատեղելիությունից:
Ցանկանում ենք հավաստիացնել, որ տվյալ պահին կատարվում են բոլոր քայլերը, որպեսզի Դալմա Գարդեն մոլը հնարավորինս շուտ վերսկսի բնականոն աշխատանքը:
Կարդացեք նաև
Կրկին շնորհակալություն ենք հայտնում հավատարմության և մեր կողքին լինելու համար:
Դալմա Գարդեն Մոլ