Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

Հունվար 10,2020 22:15

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել իրանցի 8 պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են ամերիկյան ռազմաբազայի վրա հարվածի համար: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

«Մենք գործողություններ ենք ձեռնարկում 8 իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք մասնակցել են իրավիճակի ապակայունացմանը և ներգրավված են եղել երեքշաբթի բալիստիկ հրթիռներով հարձակման գործում»,- հայտարարել է նա:

Պատժամիջոցներ, մասնավորապես, սահմանվել են Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, երկրի նախկին պաշտպանության նախարար Ալի Շամխանիի, Նպատակահարմարության հարցով խորհրդի (Իրանի բարձրագույն ղեկավարությանը կից խորհրդակցական մարմին) անդամ, զորահրամանատար, բրիգադի գեներալ Մոհամեդ Ռեզա Նաղդիի նկատմամբ:

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև «գերագույն առաջնորդի աշխատակազմում անվտանգության համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձ» Ալի Ասղար Հեջազիի, ինչպես նաև գերագույն առաջնորդի աշխատակազմում միջազգային հարցերով խորհրդականի տեղակալ և միջազգային հարցերով գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ղոմիի նկատմամբ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031