Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վրաստանի էկոնոմիկայի նախարարը պատասխանել է ոչ թե Փաշինյանին, այլ քաղաքական գործիչ Մամուկա Խազարաձեին

Հունվար 10,2020 22:00

Համացանցում տարածվող տեղեկությունը, թե իբր Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան պատասխանել է Նիկոլ Փաշինյանին, չի համապատասխանում իրականությանը։

Մի քանի լրատվականներ տեղեկություն էին հրապարակել, թե իբր Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով գերազանցում է Վրաստանին։

Լրատվականների փոխանցմամբ՝ Ն. Թուրնավան, մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, ասել է. «… Սխալ գնահատական է, տարրական մեթոդոլոգիական հարցեր հաշվի առնված չեն»։

Իրականում, սակայն, նախարարը չի մեկնաբանել ՀՀ վարչապետի հայտարարությունը, այլ անդրադարձել է վրացական «Լելո» շարժման հիմնադիր Մամուկա Խազարաձեի հայտարարությանը, որ Վրաստանը հետ է մնում տարածաշրջանի մյուս երկրներից։

Խազարաձեն, մասնավորապես, ասել է. «Մենք կորցրել ենք տնտեսական դիրքերը տարածաշրջանում: Մենք ուրախ ենք, իհարկե, մեր հարևան Հայաստանի և Ադրբեջանի հաջողությունների համար, սակայն կարևոր է, թե որտեղ է կանգնած Վրաստանը»։

Հիշեցնենք, Արժույթի միջազգային հիմնադրամի ավելի վաղ հրապարակած ցուցանիշների համաձայն՝ 2019 թվականի տվյալներով Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 4527 դոլար, իսկ Վրաստանինը՝ 4289:

Տեղեկատվության ստուգման կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031