Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավստրալիան եւս ունի կասկածներ, որ օդանավը կործանվել է իրանական հրթիռի հարվածից. «Ամերիկայի ձայն»

Հունվար 10,2020 21:45

«Ամերիկայի ձայն». Ավստրալիայի վարչապետ Սկոթ Մորրիսոնն ուրբաթ օրն ասել է, թե իր երկիրը Կանադայի ու Միացյալ Նահանգների պես ստացել է հետախուզական տվյալներ այն մասին, որ Թեհրանի մոտ ուկրաինական օդանավը, հավանաբար, կործանվել է Իրանի կողմից արձակված հրթիռի հարվածից:

Մորրիսոնը Կանբերայում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նաեւ, թե հետախուզությունը «չի պնդում, որ գործողությունը եղել է դիտավորյալ»:

«Շատ կարեւոր է ու վճռական, որ անցկացվի թափանցիկ հետաքննություն, եւ որ բոլոր ջանքերը կիրառվեն օդանավի սեւ արկղի ձայնագրությունները վերականգնելու համար», ասել է նա:

Հիշեցնենք, որ նախորդ օրը Միացյալ Նահանգները, Կանադան ու Մեծ Բրիտանիան էին հայտարարել, թե «շատ հավանական է», որ ուկրաինական մարդատար օդանավին հարվածել է իրանական օդային պաշտպանության մի հրթիռ: Այս երկրների պաշտոնատար անձինք նույնպես ասել էին, որ կատարվածը գուցե դիտավորյալ չի եղել այստեղ վերջին օրերին շարունակվող լարված իրադրության պայմաններում:

Օդանավը կործանվել էր Իրանի կողմից Իրաքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաների ուղղությամբ 16 հրթիռներ արձակվելուց մի քանի ժամ անց: Իրանն այդ քայլին էր դիմել որպես ԱՄՆ-ի կողմից Իրանի հեղափոխական գվարդիայի գեներալ Ղասիմ Սուլեյմանիի սպանությանն ի պատասխան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031