Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Մեծից հետո Հայաստանը Վրաստանից ՀՆԱ-ով չի անցել. Սաակաշվիլիի պատասխանը՝ Փաշինյանին. Aliq.Media

Հունվար 10,2020 21:07

Aliq.Media. Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նույնպես անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը առ այն, որ Հայաստանում 2019 թվականի տվյալներով մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի քանակով Հայաստանը առաջ է անցել Վրաստանից:

«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով առաջին անգամ առաջ է անցնում Վրաստանից: Նման բան տեղի չի ունեցել ո՛չ իմ կառավարման տարիներին, ո՛չ նույնիսկ Շևարդնաձեի, տեղի չի ունեցել Տիգրան Մեծի՝ Հայաստանի մեծ կառավարիչից հետո: Չկա ոչ մի պատճառ աշխարհագրական դիրքի առումով, միջոցների առումով, թե ինչու պետք է Հայաստանի բնակիչը ավելի շատ եկամուտ ունենա, քան վրացին: Սակայն այս «տրյուկը» Վրաստանի հետ անցկացրեց Իվանիշվիլին»,- ասել է Սաակաշվիլին։

Նա համեմատում է իր և Շևարդնաձեի կառավարման տարիների ՀՆԱ-ի տարբերությունը և փաստում, որ Շևարդնաձեի ժամանակ ՀՆԱ-ն Վրաստանում մեկ շնչի հաշվով կազմում էր 1000 դոլար, իսկ իր ղեկավարման տարիներին այն քառապատկվեց հասնելով 4000-ի: Նրա խոսքով, եթե 2012-ին Վրաստանում իշխանափոխություն տեղի չունենար, Վրաստանն այժմ կլիներ Հունաստանի կամ Խորվաթիայի մակարադակին: Նախկին նախագահի խոսքով իրենից հետո Վրաստանի ՀՆԱ-ն չի փոխվել ու հնարավոր է, որ ավելի աղքատ է երկիրը քան իր կառավարման տարիներին:

«Այսօր, երբ հարցնում են Վրաստանը ինչ պետություն է, կասենք Վրաստանը պետություն է, որը Հայաստանից աղքատ է և ձմեռային հանգստավայրերում չկա ջուր: Համեմատեք ինչ անուն ուներ երկիրը 2012 թվականին: Իվանիշվիլին կարողացավ այնպես անել, որ Վրաստանը բոլոր չափանիշներով դարձավ ավելի խղճուկ, քան մեր հարևանը: Այս ամենը պետք է շուտ ավարտվի, Վրաստանին պետք է առաջընթաց և զարգացում»,- հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031