Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրից հետո Իրան-Հայաստան առևտուրն աճում է. ԱՐՑԱԽՊՐԵՍ

Հունվար 10,2020 20:02

Իրանի և Եվրասիական տնտեսական միության ազատ առևտրի համաձայնագիրը նշանակալի ազդեցություն է ունեցել Իրանի և Հայաստանի առևտրային հարաբերությունների վրա

ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին «IRNA»-ին տված հարցազրույցում ասել է Իրան-Հայաստան առևտրական պալատի ղեկավար Հերվիկ Յարիջանյանը: «Երկու կողմերը կիրառում են համաձայնագրի հիման վրա առաջարկվող սակագնային նվազեցումներ, և այս առումով որևէ խնդիր չի առաջացել»,-ասել է Յարիջանյանը:

Նրա խոսքով՝ համաձայնագրի գործարկումից հետո այս ժամանակահատվածում Իրանի՝ Հայաստանի հետ առևտրի ծավալը էականորեն տարբերվում է: Յարիջանյանը նշել է, որ հիմա իրանական արտադրանքը ավելի էժան է, քան նմանատիպ թուրքականը, ինչն Իրանին հայկական շուկայում տալիս է մրցակցային առավելություն:

Նա նշել է, որ Իրանը Հայաստանից ներկրում է հիմնականում կարմիր միս, մինչդեռ Հայաստանը Իրանից ներկրում է պոլիմերային հումք, մեքենաներ, արդյունաբերական գազ և կաշվե իրեր:  Յաիջանյանի խոսքով՝ առևտրականները դեռ չեն սովորել արտոնյալ առևտրի մասին համաձայնագրի գաղափարին, նա հույս է հայտնել, որ այս գործարքի ընդլայնմամբ ավելի շատ իրանցի առևտրականներ են ներգրավվելու հայկական շուկա:

Ավելի վաղ «Tehran Times»-ը նշել էր, որ թեև ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որը նպատակ ունի իսլամական պետությունը քաղաքական և տնտեսական առումով մեկուսացնել, սակայն դա հատկապես տնտեսական սեկտորում Իրանի ու հարևանների հետ հարաբերությունների վրա չեն ազդել: Հյուսիսարևմտյան հարևան Հայաստանն այդ երկրներից մեկն է, որը պահպանում և ընդլայնում է իր տնտեսական հարաբերությունները՝ անկախ պատժամիջոցներից:

Լրատվամիջոցը հիշեցրել է, որ՝ ինչպես ավելի վաղ հայտնել էր Երևանում Իրանի առևտրի կցորդ Մոհսեն Ռահիմին, 2018-ին Իրանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը հասել է ռեկորդային 364 մլն դոլարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031