Այսօր՝ հունվարի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 17։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի 14 շենքում հրդեհ է բռնկվել։
Հրշեջ-փրկարարները նշված շենքից տարհանել են 10-ից ավելի բնակիչների, այդ թվում՝ երեխաներ, և բոլորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Վանաձորի հիվանդանոցի բժիշկները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բոլորը ծխահարվել են։ Շենքը, որն օգտագործվում է որպես հանրակացարան, 4-րդ հարկից է կրակը բռնկվել։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Ոստիկանությունը պարզում է այն բնակարանատիրոջ ինքնությունը, որտեղից սկսվել է կրակը, ինչպես նաև ծխահարված քաղաքացիների ինքնությունը։
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Արմինե Դանիելյանի
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: