Լրահոս
Օրվա լրահոսը

27 լիտր գինու թուրմ, 15 լիտր ոգելից խմիչք, թմրամիջոց. ՔԿՀ-ներում արգելված իրերի դեմ պայքարը շարունակվել է նաև տոնական օրերին

Հունվար 10,2020 18:20

Ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջներն անշեղորեն պահպանելու նպատակով տոնական և հետտոնական օրերին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում իրականացվել է ուժեղացված ծառայություն, ինչի արդյունքում քրեակատարողական ծառայողների կողմից բացահայտվել են արգելված իրերի և առարկաների ապօրինի շրջանառության մի շարք դեպքեր։

Մասնավորապես 2019 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 07։45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, բնակելի գոտու տարածքում հայտնաբերել են ներնետված փաթեթ, որում եղել են դրա ծանրությունն ապահովող 2 քար և առանձնացված 2 փաթեթ։ Վերջիններս պարունակել են 3,5 և 10,0 գրամ քաշերով սպիտակ դեղահաբեր, թմրամիջոց հիշեցնող ափիոնանման զանգված, ինչպես նաև անհիդրիդ հիշեցնող հեղուկով սրվակ։

2020 թվականի հունվարի 4-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում չնախատեսված խուզարկության արդյունքում դատապարտյալների կացարանում հայտնաբերվել է 27 լիտր ինքնաշեն գինու թուրմ։

Հունվարի 5-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Զ. Զ.-ին քաղաքացի Ա. Գ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ հայտնաբերվել է թութունի հետ խառնված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված։

Նույն օրը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում կալանավորված անձ Բ. Գ.-ի անվամբ քաղաքացի Ս. Ա.-ի կողմից ներկայացված հանձնուքի զննությամբ մեկանգամյա օգտագործման պլաստմասե 11 բաժակներում հայտնաբերվել է մետամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 11 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված։

Հունվարի 8-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտում շրջայցի ժամանակ քրեակատարողական ծառայողները դատապարտյալ Ա. Գ.-ի մոտ նկատել են բջջային հեռախոս, որն առգրավվել է։ Հեռախոսի զննությամբ հայտնաբերվել է նաև 2 բաժանորդային քարտ։ Այնուհետ խցերում իրականացված չնախատեսված խուզարկությունների արդյունքում դարակի տակ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են բջջային հեռախոս և wi-fi սարք՝ 2 բաժանորդային քարտերով, ինչպես նաև 15 լիտր ինքնաթոր ոգելից խմիչք։

Հունվարի 8-ին և 9-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում չնախատեսված խուզարկությունների արդյունքում կալանավորված անձ Գ. Հ.-ի տաբատի գրպանում հայտնաբերվել է  բջջային հեռախոս, իսկ խցերից մեկի պահարանում՝ ինքնաշեն եղանակով պատրաստված դանակի նմանվող առարկա։ 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության

հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031