Թեհրանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Թախթիի գավաթի ավանդական խաղարկությունում մրցակցային առաջին օրը Հայաստանի ըմբիշներից Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը 57 կգ քաշային կարգում արժանացել է արծաթե պարգեւի, իսկ Միհրան Ջաբուրյանը դարձել է բրոնզե մրցանակակիր:
Aravot.am-ի տեղեկություններով` այսօր` երկրորդ օրը, գորգ մտած մեր ըմբիշներից 70 կգ քաշային Գեւորգ Մխեյանը մտել է եզրափակիչ, իսկ Արման Անդրեասյանը նույնպես 70 կգ քաշային կարգում 3-րդ տեղի համար գոտեմարտելու իրավունք է ստացել:
Մեր մյուս մասնակիցների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ