Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյանն իր հրաժարականով քաղաքական հայտ է ներկայացրել. Վիգեն Հակոբյան. Ա1+

Հունվար 10,2020 17:49

Վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը մի քանի ընդդիմադիր բևեռ է դիտարկում այս տարվա քաղաքական խմորումների ընթացքում։ Ըստ նրա՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն իր հրաժարականով և «Հայրենիք» հիմնադրամի ստեղծումով քաղաքական հայտ է ներկայացրել և կարող է լինել ընդդիմադիր բևեռ։ Մեկ ուրիշ բևեռ վերլուծաբանը դիտարկեց նաև հասարակական այն սեգմենտին, որոնք մասնակցել են 2018 թվականին ապրիլ-մայիսյան իրադարձություններին՝ «Քաղաքացու որոշում» կուսակցություն, «Սասնա Ծռեր» կուսակցություն, պատգամավոր Արման Բաբաջանյանը և իր աջակիցները։

«Ռոբերտ Քոչարյանի մասով ավելի շատ խնդիր է դրվում առայժմ ինքնապաշտպանության, ոչ թե այդքան ինստիտուցիոնալ քաղաքական»,- նշեց Հակոբյանը։ Խորհրդարանական ընդդիմության մասով քաղտեխոնոլոգն ասաց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես գալիս արմատական դիրքերից, կոշտ պայքար է տանում։

««Բարգավաճ Հայաստան»-ն իհարկե որոշակի կաշկանդվածություն ունի, կարծում եմ, որը որ կապված է որոշակի բիզնեսային հետաքրքրությունների հետ։ Եվ ես կարծում եմ՝ դրանով է պայմանավորված երկիմաստությունը։ Բայց «Բարգավաճ»-ը գտել է իր ընդդիմադիր թեմաները, որով կարողանում է երևալ ընդդիմադիր դաշտում․ ԼԳՏԲ համայնքների հետ կապված հարցերն են, տնտեսական քաղաքականության շուրջ դիսկուրսներն են և այլն»,- շարունակեց Հակոբյանը՝ հավելելով, որ ԲՀ-ը բավական պոտենցիալ ունեցող կառույց է։

Վերլուծաբան Վիգեն Հակոբյանը չբացառեց, որ ԱՀ-ում նախագահի ընտրությունների ժամանակ կձևավորվեն նաև քաղաքական կոալիցիաներ։ «Այնուամենայնիվ այն կարծիքին եմ, որ այնտեղ շատ կարևոր է Արցախի ռազմաքաղաքական էլիտայի կարծիքը։ Դա այդպիսի ռեգիոն է։ Դա ռազմաճակատ կասենք, թե ինչ կասենք, Հայաստանի ֆորպոստ կասենք, դա տարածաշրջանի ֆորպոստներից մեկն է նաև։ Այնտեղ շատ կարևոր է՝ ռազմա-քաղաքական էլիտան ինչ տրամադրություն ունի։ Կարևոր է ինչ մտադրություն ունի Բակո Սահակյանը, որը որ ամբողջովին վերահսկում է իրավիճակը, թե՛ ներքին, թե՛ արտաքին»,- նկատեց Հակոբյանը։

Ըստ Հակոբյանի՝ Արցախում լինելու է տեսակի ընտրություն, քաղաքական գործչի և այդ թեկնածուն պետք է լինի հնարավորինս անխոցելի՝ արտաքին, ներքին ազդեցությունների առումով։ «Շատ հնարավոր է Արցախում կոմպրոմիսային թեկնածու անցնի»,- ընդգծեց նա։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031