Aravot.am-ը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանից իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հետաքրքրվել էր, թե ինչպե՞ս է պատկերացնում համագործակցությունը Շիրակի ոստիկանապետի ժ/պ Վահրամ Ենգոյանի հետ, առավել ևս, եթե նրան որոշեն նշանակել ոստիկանապետ։ Մենք հարցրել էինք՝ արդյոք կարծիք կհարցնե՞ն իրենից։
Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ, որոնց մասնակցում էին Տիգրան Պետրոսյանն ու իր ընկերները, նրանք էին առաջնորդում այդ ցույցերը, մեծ բախումներ էին տեղի ունեցել նրանց ու այն ժամանակ փոխոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Վահրամ Ենգոյանի միջև: Բախումն այնքան էր թեժացել, որ ցուցարարները պատիվ էին պահանջում գնդապետ Ենգոյանից անհարգալից վերաբերմունքի ու օգտագործած բառապաշարի համար։
Ի պատասխան մեր հարցադրման, Տիգրան Պետրոսյանը դիվանագիտական պատասխան տվեց․ «Ոստիկանությունն իրականացնում է հստակ գործառույթներ, և ինձանից մինչև այս պահը կարծիք չեն հարցրել։ Որ պահին կհարցնեն իմ կարծիքը, ես իմ մոտեցումը կներկայացնեմ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ