Լրահոս
Օրվա լրահոսը

Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքները հիմնականում վերաբերում են երիտասարդների առողջական վիճակի հետազոտմանը

Հունվար 10,2020 17:17

Հունվարի 10-ին հերթական նիստն է անցկացրել ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով կազմավորված հանձնաժողովն արդեն քննել է ավելի քան 70 դիմում-բողոք, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան միջնորդագրերն ուղարկել զորակոչային մարմիններին:

Դիմում-բողոքները հիմնականում վերաբերում են երիտասարդների առողջական վիճակի հետազոտման և գնահատման, լրացուցիչ փորձաքննության հարցերին՝ զինծառայության պիտանիության կամ տարկետում տրամադրելու մասին եզրակացությունը վերանայելու նպատակով:

Ձմեռային զորակոչի շրջանակում քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում՝ Մոսկովյան 5 հասցեում:

Զորակոչի գործընթացի թափանցիկությունն ու օրինականությունն ապահովելու, քաղաքացիների դիմում-բողոքներում բարձրացված հարցերը արագ լուծելու նպատակով ստեղծված հանձնաժողովը կգործի մինչև զորակոչի ավարտը՝ քաղաքացիներին ընձեռելով իրենց հուզող հարցերի լուծմանը հետամուտ լինելու գործուն հնարավորություն:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031