Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվար 9-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած դանակահարության փաստով:
Ժամը 22:50-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «Կրծքավանդակի առաջնային մակերեսի աջ կեսի ծակած-կտրած վերք, հեմոպնևմաթորաքս հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Վիրավորը Կոշ գյուղի բնակիչ, 38-ամյա Արմեն Պ.-ն է, որը հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, թե վնասվածքները ստացել է տանը՝ վայր ընկնելու հետևանքով:
Աշտարակի ոստիկանության համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ պարզել են, որ նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում իրենց գյուղի 2-րդ փողոցի իր տանը վիճաբանություն է տեղի ունեցել Արմեն Պ.-ի և նույն գյուղի բնակիչ, 28-ամյա Վահե Ա.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Արմեն Պ.-ին:
Կարդացեք նաև
Աշտարակի ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում այսօր՝ հունվարի 10-ին, կասկածյալ Վահե Ա.-ն ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավոր Արմեն Պ.-ն աշխատում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: