«Եթե ծննդաբերության ընթացքում բարդություններ առաջանան, Գյումրիում և Ախուրյանում ծննդաբերողը կփրկվի, իսկ Մարալիկում՝ ոչ»,- ասում է Առողջապահության նախարարության Մայրական և վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը։
Ըստ առողջապահական ոլորտի փորձագետների՝ Մարալիկի ծննդատան փակումը մանկական և մայրական մահացությունների կանխարգելման միջոց է։
«Մարալիկի առողջության կենտրոնի ծննդարանը շաբաթական կտրվածքով ունենում է 1-2 ծննդի ընդունում։ Ծննդատանը չկա պահանջվող կադրային հագեցվածություն, չկա վիրահատող մանկաբարձ գինեկոլոգ, անասթեզիոլոգ, ռեանիմատոլոգ, նեոնատոլոգ։ Հետևաբար՝ թողնել մանկաբարձական մահճակալների հետագա ծավալումը վտանգ է ներկայացնում մայրացող կանանց և նորածինների համար»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը նշեց Գայանե Ավագյանը։
Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ներկայացուցիչը արձագանքում է Մարալիկի ծննդատան փակմանը ընդդիմացողներին, որոնք պնդում են, թե նման որոշումը չի բխում մարզի շահերից, քանի որ այն սպասարկում է 17 համայնքի։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում