Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը կդիմի ԱԳՆ-ին՝ Սիմֆերոպոլ-Երևան չվերթներ գործարկելու խնդրանքով

Հունվար 10,2020 16:09

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը խնդրել է ԱԳՆ-ին՝ քննարկել Սիմֆերոպոլ-Երևան ուղղությամբ չվերթներ բացելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը նամակ է ուղարկել Ռուսաստանի ԱԳՆ՝ խնդրելով քննարկել այդ հարցը և դրական որոշում ընդունելու պարագայում նոտա ուղարկել Հայաստան»,- ասել են մամուլի ծառայությունից:

Միաժամանակ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից գործակալությանն ասել են, որ նման չվերթի գործարկման գաղափարներ չկան:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ ընթացիկ տարվա մարտից Սիմֆերոպոլ-Երևան չվերթ է գործարկվելու: Ավելի ուշ տեղեկատվությունը հերքվեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031